Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղ | ||
---|---|---|
Պաղաղբյուր | ||
Պաղաղբյուր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
Հիմնադրված է | 1870 թ. | |
Այլ անվանումներ | Սովուղբուլաղ | |
Մակերես | 13,02 կմ² | |
ԲԾՄ | 1750 մ | |
Կլիմայի տեսակ | Կլիման բարեխառն լեռնային է, տևական , ցուրտ ձմեռներով | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Խոսվող լեզուներ | Հայերեն | |
Բնակչություն | 113[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պաղաղբյուր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք, Վրաստանի հետ սահմանից 1 կմ հարավ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 57 կմ հյուսիս-արևմուտք։
Պաղաղբյուր է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և պտղաբուծությամբ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Պաղաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 113, առկա բնակչությունը՝ 98 մարդ[2]։ Մինչև 1989 թ. եղել է ադրբեջանաբնակ գյուղ[3]։
Պաղաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 155 | 411 | 382 | 419 | 695 | 453 | 133 | 113[2] |