Պաուլ Պիննա էստ․՝ Paul-Otto-Hermann Pinna | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1884[1] |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 29, 1949[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Էստոնիա, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Էստոնիայի ազգային օպերա |
Ամուսին(ներ) | Նետտի Պիննա Միլլի Ալտերման |
Երեխա(ներ) | Signe Pinna? |
Պաուլ Օտտո Հերման Պիննա (էստ․՝ Paul-Otto-Hermann Pinna, հոկտեմբերի 3, 1884[1], Տալլին, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1949[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի դերասան և թատերական ռեժիսոր, Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1942)[2]։
Պաուլ Պիննան ծնվել է 1884 թվականին Տալլինում՝ քաղաքային ինքնավարության պաշտոնյայի ընտանիքում։ Դերասանական կարիերան սկսկել է «Էստոնիա» երաժշտական ընկերությունում։ 1905 թվականին Թեոդոր Ալտերմանի հետ միասին նախաձեռնել է «Էստոնիա» ազգային թատրոնի ստեղծումը[2]։ 1909-1910 թվականներին հրատարակել է Էստոնիայի թատերական առաջին ամսագիրը՝ «Թատերաբեմ»[2]։ 1914 թվականին թատրոնի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով տեղափոխվել է Ռուսաստան։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո վերադարձել է Էստոնիա։ «Էստոնիա» թատրոնը հիվանդանոց դարձնելու և դերասանների որոշ մասի՝ բանակ զորակոչված լինելու պատճառով մեկնել է Մոսկվա, բայց մեկ տարի անց նորից վերադարձել է Էստոնիա՝ թատրոնը վերականգնելու նպատակով։ Ազատագրական պատերազմի ժամանակ եղել է Էստոնիայի դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար։ 1923 թվականին հիմնել է «Ազգային թատրոն», որտեղ խաղում էին սիրողական դերասաններ։ 1927 թվականին թատրոնը սնանկացել է։ Դրանից հետո Կարլ Յունգհոլցի հրավերով վերադարձել է «Էստոնիա» թատրոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է աշխատանքային գումարտակում։ Պատերազմից հետո ապրել և աշխատել է Էստոնիայում։
Մահացել է 1949 թվականի մարտի 25-ին Տալլինում։ Թաղված է Տալլինի Մետսակալմիստու գերեզմանատանը։
Պաուլ Պիննան ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կինը երգչուհի Նետտի Պիննան էր, երկրորդ կինը՝ Միլլի Ալտերմանը։ Երկու ամուսնություններից էլ երեխաներ է ունեցել։
Տալլինում կա Պաուլ Պիննայի փողոց։ 1949-1989 թվականներին Տալլինում գործել է Պաուլ Պիննայի անվան թատրոն[3]։