Պաուլ Ռաուդ

Պաուլ Ռաուդ
Ծնվել էհոկտեմբերի 22, 1865(1865-10-22)
ԾննդավայրՎիռու-Յաագուպի, Վիննի, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա
Վախճանվել էնոյեմբերի 22, 1930(1930-11-22)[1][2] (65 տարեկան)
Մահվան վայրՏալլին, Էստոնիա
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
ԱզգականներՔրիստիան Ռաուդ
 Paul Raud Վիքիպահեստում

Պաուլ Ռաուդ (էստ․՝ Paul Raud, հոկտեմբերի 22, 1865(1865-10-22), Վիռու-Յաագուպի, Վիննի, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա - նոյեմբերի 22, 1930(1930-11-22)[1][2], Տալլին, Էստոնիա), էստոնացի գեղանկարիչ։ Գեղանկարիչ Քրիստիան Ռաուդի եղբայրը։ 1888-1894 թվականներին սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ Հիմնականում ստեղծել է ակադեմիական ոգով դիմանկարներ («Ն. Իկսկյուլ», 1894), ժանրային և բնանկարչական էտյուդներ, էստոնացի գյուղացիների հավաքական դիմանկարներ («Քեռի Պաուլը ծխամորճով», 1894-1896)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Ռաուդը ծնվել է 1865 թվականի հոկտեմբերի 22-ին Վիրու Յագուպի ծխական համայնքի Կիրիկու գյուղում (ժամանակակից Կիրիկուկյուլա)։ Ունեցել ՝ երկվորյակ եղբայր՝ Քրիստիան, որը դարձել է հայտնի նկարիչ, Էստոնիայի ազգային թանգարանի հիմնադիր։

Երկու եղբայրների մանկությունն ու պատանեկությունն անցել են Մերիկյուլա գյուղում, որտեղ նրանց հայրը՝ Յաան Ռաուդն աշխատել է որպես դաշտային հեծելապահակ։ Նա վաղ է մահացել։

1886 թվականին Ռակվեռեի գյուղական դպրոցն ավարտելուց հետո Պաուլը գնացել է սովորելու Դյուսելդորֆում, որտեղ աշակերտել է Էդուարդ ֆոն Գեբհարդտին։

1896 թվականին Ռաուդն իր եղբոր և քանդակագործ Ամանդուս Ադամսոնի հետ միասին ուղևորություն է կատարել դեպի Մուհու և Պակրի կղզիներ։ Այս շրջանում նրա ստեղծած նկարները նման էին Մաքս Լիբերմանի աշխատանքներին։ 1899 թվականին նա վերադարձել է Գերմանիա, որտեղ իր աշխատանքներում դարձյալ դիմել է իմպրեսիոնիզմի տարրերին։ Այդ ժամանակվա Ռաուդի աշխատանքների ոճի վրա մեծապես ազդել է Իլյա Ռեպինի հետ նրա համատեղ աշխատանքը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (որի ընթացքում նկարիչը մեկնել է Տալլին) և դրանից հետո նա սկսել է դասավանդել, 1915 թվականից աշխատել է Տալլինի առևտրի ինստիտուտում որպես գրաֆիկայի ուսուցիչ, իսկ 1923 թվականից` Տալլինի Արդյունաբերական դիզայնի պետական դպրոցում։ Նկարչի ատելիեն տեղակայված էր Նեյթսիտորն աշտարակում։

Պաուլ Ռաուդը մահացել է 1930 թվականի նոյեմբերի 22-ին։ Թաղվել է Տալլինում՝ Ռահումյաե գերեզմանատանը։

Նկարչի գործերը պահվում են Էստոնիայի գեղարվեստական թանգարանում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. «Works by Paul Raud at the Art Museum of Estonia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Ռաուդ» հոդվածին։