Պաուլինա Շիզիանե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1955[1][2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Manjacaze |
Քաղաքացիություն | Մոզամբիկ |
Կրթություն | Eduardo Mondlane University? |
Մասնագիտություն | գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Paulina Chiziane Վիքիպահեստում |
Պաուլինա Շիզիանե (հունիսի 4, 1955[1][2], Manjacaze), մոզամբիկցի գրող, գրում է պորտուգալերեն լեզվով։
Մեծացել է Մապուտու (այն ժամանակ Լոուրենսու Մարկիշ) տեղափոխված բողոքական ընտանիքում։ Տանը խոսում էին շոպե և ռոնգա լեզուներով։ Պորտուգալերեն լեզուն սովորել է կաթոլիկ առաքելական դպրոցում։ Սկսել է լեզվաբանություն սովորել Էդուարդո Մոնդլանի անվան համալսարանում, դասընթացը չի ավարտել։ Առաջին ելույթը լրագրում կատարել է նովելներով 1984 թվականին։ Իր արձակ ստեղծագործություններում պահպանում է կապը ավանդական բանավոր պատմվածքների հետ։
Երկրի քաղաքական կյանքի ակտիվ մասնակից է, ՖՐԵԼԻՄՕ-ի անդամ։ Մոզամբիկում առաջին կինն է, ով գրել է վեպ․ սկզբում անդրադարձել է այնպիսի թեմաների, որոնք ավելի վաղ բացարձակապես այթույլատրելի էին բաց մամուլում, հատկապես՝ կին հեղինակների շրջանում (մասնավորապես՝ բազմակնությունը, կանանց դիրքն ու ինքնազգացումը ամուսնությունում)։
Գրողի գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն լեզուներով։