Պառավ Իզերգիլը

Պառավ Իզերգիլը
ռուս.՝ Старуха Изергиль
ՀեղինակՄաքսիմ Գորկի
Տեսակգրական ստեղծագործություն
Կազմված էThe Flaming Heart of Danko?
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1894
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվապրիլ 1895
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/gorki/isergil/isergil.html
 Old Izergil Վիքիպահեստում

«Պառավ Իզերգիլը» (ռուս.՝ Старуха Изергиль), Մաքսիմ Գորկու պատմվածքը՝ գրված 1894 թվականին, բաղկացած 3 մասից։ Պատմվածքի մեջ տեղ են գտել 2 լեգենդ՝ Լարրայի մասին լեգենդը և Դանկոյի մասին լեգենդը, ինչպես նաև պառավի պատմություններն այն տղամարդկանց մասին, որոնց սիրել է կյանքի ընթացքում։

Առաջին անգամ հրատարակվել է «Սամարայի լրագրում» 1895 թվականի ապրիլի 16-ի 80 համարում, ապրիլի 23-ի 86 համարում, ապրիլի 27-ի 89 համարում։

Ըստ երևույթին գրվել է 1894 թվականի աշնանը, ինչը հաստատվում է 1894 թվականի հոկտեմբերի 4-ին Վ. Գ. Կորոլենկոյին գրված նամակով։

Պատմվածքի հիմնական միտքը հետևյալն էր՝ «Ապրել մարդկանցից դուրս և իր համար (Լարրա)», «Ապրել մարդկանց հետ և մարդկանց համար (Դանկո)»։

Լեգենդ Լարրայի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պառավի պատմած առաջին լեգենդի հերոսը Լարրան է՝ կնոջ և արծվի որդին։ Նա միայն արտաքինով է նման մարդու, մահ սերմանող է և կյանքին հակադրվողը։ Բնազդին անխոհեմ հետևելը, նպատակին ձգտելը ցանկացած գնով, անցյալից և ապագայից զուրկ գոյությունը. այս ամենը արժեզրկում էին նաև հպարտությունը և սկզբնապես Լարրային հատուկ գեղեցկությունը։ Նա մարմնացած անհոգիություն է. միայն իրեն է համարում կատարյալ և ոչնչացնում է իրեն անցանկալի ամեն ինչ։ Լարրան զրկված է մարդկային բախտից. նա չի մահանում, այլ դադարում է լինելուց։ Ինքնասպանության փորձը չի հաջողվում, գետինը խույս էր տալիս նրա հարվածներից։ Նրանից մնում է միայն ստվերը և «մերժվածի» անուն։ Լարրայի ճակատագիրը որոշում է մարդկային դատը։ Հենց միայնության և մարդկանցից անջատման մեջ է Գորկին տեսնում ամենասարսափելի պատիժը։

Լեգենդ Դանկոյի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր առաջ տափաստանում ապրում էր մի ցեղախումբ։ Հետո եկան ուրիշ ցեղեր և քշեցին այդ մարդկանց անտառի խորքը։ Ցեղը չէր կարող հետ գնալ տափաստան, սակայն առջևում էլ վտանգավոր անտառն էր թունավոր ճահիճներով։ Հանկարծ երևան է գալիս Դանկոն ու առաջնորդում մարդկանց անտառի միջով դեպի այլ տափաստան։ Ճանապարհին մարդիկ չարանում են նրա դեմ և ցանկանում սպանել, սակայն Դանկոն ձեռքերով պատռում է կուրծքը ու հանում բոցավառ սիրտը, մարդկանց հասցնում տափաստան, որից հետո մեռնում է։ Ոչ ոք չի նկատում, որ նա մահացավ, միայն մի մարդուց, որը, ինչ-որ բանից վախենալով, ոտքը դնում է հպարտ սրտի վրա։ Սիրտ, կայծեր ցրելով, հանգչում է, որից հետո մնում են տափաստանի կապույտ կայծերը։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ханов В. А. Рассказ М. Горького «Старуха Изергиль»: культурологические аспекты // Русская словесность. — 2003. — № 4.
  • Щербина И. «Я и Старуха…»: О рассказе М. Горького «Старуха Изергиль». И. Щербина // Литература. — 2003 — № 8.
  • Гуйс, Ирина. «Старуха Изергиль» А. М. Горького [Текст] : новый взгляд / Ирина Гуйс // Литература. — 2007. — № 6 (март). — С. 38-41.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պառավ Իզերգիլը» հոդվածին։