Պավել Զագրեբելնի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1924[1][2] |
Ծննդավայր | Սոլոշինո, Կոբելյակի շրջան, Poltava Okruha, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | փետրվարի 3, 2009[3][2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա, |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և սցենարիստ |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Q12101010? |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() | |
Պավել Զագրեբելնի Վիքիքաղվածքում | |
![]() |
Պավել Զագրեբելնի (ուկրաիներեն՝ Загребельний Павло Архипович, օգոստոսի 25, 1924[1][2], Սոլոշինո, Կոբելյակի շրջան, Poltava Okruha, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 3, 2009[3][2], Կիև, Ուկրաինա, Պոլտավայի մարզ, Ուկրաինա[2] և Պոլտավա, Ուկրաինա[4]), ուկրաինացի գրող, Ուկրաինայի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1980), Շևչենկոյի մրցանակի դափնեկիր, ԽՄԿԿ անդամ (1960)։
Պավել Զագրեբելնին ծնվել է Կոբելյակի շրջանի Սոլոշինո գյուղում, գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելով՝ 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ։
Մասնակցել է Կիևի պաշտպանության համար մղվող մարտերին։ Այնուհետև ավարտել է Կիևի երկրորդ հրետանային ռազմական ուսումնարանը, կրկին եղել է գործող բանակում, վիրավոր վիճակում գերի է ընկել։ 1945 թվականին աշխատել է Արևմտյան Գերմանիայի խորհրդային միսիայում։ 1951 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի համալսարանը, այնուհետև տասը տարի խմբագրական աշխատանք է կատարել Դնեպրոպետրովսկի մարզային թերթում, «Օտչիզնա» ամսագրում, 1961-1963 թվականներին եղել է «Լիտերատուրնա Ուկրաինա» թերթի խմբագիրը։ 1964-1971 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարի պաշտոնը, 1979-1986 թվականներին ղեկավարել է գրողների միությունը։ Եղել է ՈւԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր[5]։
Մահացել տուբերկուլյոզից 2009 թվականին։
Տպագրվել սկսել է 1949 թվականից։ Լույս են տեսել վեպերի, վիպակների, պատմվածքների ու նովելների ժողովածուներ։
Կիևի Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիան 1965 թվականին Զագրեբելնու սցենարով նկարահանել է «Հրթիռները չպետք է թռչեն» կինոնկարը։
Պիեսներ
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Զագրեբելնի» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Զագրեբելնի» հոդվածին։ |
|