Պիեռ Դյուքս | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Pierre Alexandre Martin Dux |
Ծննդյան թիվ՝ | 1908 հոկտեմբերի 21 |
Ծննդավայր՝ | Փարիզ |
Վախճանի թիվ՝ | 1990 դեկտեմբերի 1 |
Վախճանի վայր՝ | Փարիզ |
Երկիր՝ | Ֆրանսիա |
Ազգություն՝ | Ֆրանսիացի |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | դերասան, ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0245240 |
Պիեռ Դյուքս (ֆր.՝ Pierre Dux, Pierre Alexandre Martin[1], հոկտեմբերի 21, 1908[2][4][5][…], Փարիզ, Ֆրանսիա[6] - դեկտեմբերի 1, 1990[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասան[7]։
Պիեռ Դյուքսը ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 21-ին Փարիզում։ Նրա մայրը՝ Էմիլյեն Դյուքսը նույնպես դերասանուհի էր։ Թատրոնի բեմում առաջին մեծ հաջողությունը 1929 թվականին Բոմարշեի «Սևիլյան սափրիչ» պիեսում նրա խաղացած Ֆիգարոյի դերն էր։ 1938 թվականին Պիեռ Դյուքսը, Ֆերնանդ Լեդուն և Ալֆրեդ Ադամը «Պիգալ» թատրոնի վերևի հարկում բացեցին թատերական ստուդիա։
1935 թվականից մինչև 1945 թվականին ստուդիայից իր հեռանալը նա սոսյետոր էր, այնուհետև նշանակվել է «Comédie-Française»-ի գործադիր տնօրեն և պաշտոնավարել 1944-1945 և 1970-1979 թվականներին։ 1971 թվականից մինչև 1979 թվականը ղեկավարել է Օդեոն թատրոնը։
1953 թվականից մինչև 1956 թվականները դասավանդել է Փարիզի Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում, նրա սաների մեջ կան այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ժան Ռոշֆորը, Ժան Պոլ Բելմոնդոն, Կլոդ Ռիշը, Պիեռ Վերնեն, Եկատերինա Սամյեն։
1932 թվականից մինչև 1990 թվականներն ընկած ժամանակաշրջանում բազմաթիվ ֆիլմերում և հեռուստասերիալներում խաղացել է գլխավոր դերեր[8]։
1978 թվականին նա ազատորեն ընտրվեց Գեղարվեստի ակադեմիայի անդամ։
1990 թվականին իր մահվանից կարճ ժամանակ առաջ նա արժանացավ Մոլիերի մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1932 | ֆ | Օրիորդ Բուլեմանսի ամուսնությունը | Le Mariage de Mlle Beulemans | Ալբերտ ԴելՊիեռ |
1938 | ֆ | Վերադառնալ լուսաբացին | Retour à l'aube | Կառլ Ամմեր |
1946 | ֆ | Թագուհու վզնոցի գործը | L'Affaire du collier de la reine | Կալիոստրո |
1946 | ֆ | Հայրենիք | Patrie | Ջոնաս |
1947 | ֆ | Չուանները | Les Chouans | Հրամանատար Յուլո |
1947 | ֆ | Պարոն Վինսենթ | Monsieur Vincent | Կանցլեր Սեգյե |
1954 | ֆ | Ապրիլյան Ձուկ | Poisson d'avril | Գաստոն Պրեվո՝ անետի սիրեկանը |
1955 | ֆ | Մեծ զորավարժություններ | Les Grandes Manoeuvres | Գնդապետ օլիվյե |
1961 | ֆ | Սիրում եք Բրամսին․․․ | Goodbye Again | Ֆլերի |
1961 | ֆ | Հայտնի Սիրային Պատմություններ | Amours célèbres | Տալմա |
1962 | ֆ | Օր և ժամ | Le Jour et l’heure | Տեսուչ Մարբոզ |
1966 | ֆ | Այրվու՞մ է Փարիզը | Paris brûle-t-il? | Սերա (Ալեքսանդր Պարոդի) |
1969 | ֆ | Զեթ | Z | Գեներալ |
1970 | ֆ | Մեսսե ֆերմայի առեղծվածը | La horse | Քննիչ |
1975 | ֆ | Հատուկ բաժին | Section spéciale | Գլխավոր դատախազ Կավարոկ |
1980 | ֆ | Երեքին պետք է վերացնել | Trois Hommes A Abattre | Էմերիշ |
1988 | ֆ | Ընթերցողը | La Lectrice | դատավոր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Դյուքս» հոդվածին։ |
|