Պոլեն Սումանու Վիեյրա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1925 |
Ծննդավայր | Պորտո Նովո, Ֆրանսիական Դագոմեա, Ֆրանսիա |
Մահացել է | նոյեմբերի 4, 1987 (62 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինեմատոգրաֆ և կինոքննադատ |
Ամուսին | Myriam Warner-Vieyra?[1] |
Երեխաներ | Célia Vieyra?[2] |
Պոլեն Սումանու Վիեյրա (ֆր.՝ Paulin Soumanou Vieyra, հունվարի 31, 1925, Պորտո Նովո, Ֆրանսիական Դագոմեա, Ֆրանսիա - նոյեմբերի 4, 1987, Փարիզ), բենինցի/սենեգալցի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կինոքննադատ։ 10 տարեկանից ապրել է Սենեգալում։
Պոլեն Սումանու Վիեյրան ծնվել է 1925 թվականին Պորտո Նովոյում, Բենին։ Կրթություն ստացել է Փարիզում[3]։ 1955 թվականին Փարիզում նկարահանել է առաջին Ֆրանկոֆոն աֆրիկյան ֆիլմը՝ Afrique sur Seine: Սենեգալի անկախությունից հետո դարձել է ազգային ռադիոյի գլխավոր խմբագիր և վավերագրական ֆիլմերի տնօրեն։ 1960-ական թվականների կեսերից աշխատել է որպես պրոդյուսեր և կինոքննադատ, օգնել է շատ սենեգալացի ռեժիսորների, այդ թվում՝ Ուսման Սեմբենին։ 1980-ական թվականներին ղեկավարել է Տեղեկատվության նախարարության կինոյի բաժինը, դասավանդել է Դակարի համալսարանում։ Նրա աշխատանքը բարձր է գնահատել Ժորժ Սադուլը։
Եղել է VII (1971)[4], VIII (1973)[5] և XIV (1985)[6] Մոսկվայի միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ։
Մահացել է Փարիզում 1987 թվականին[7]։
1961 թվականին ամուսնացել է գվադելուպացի Միրիամ Վարներ-Վիեյրայի հետ։
|