Պևերիլ Պիկ անգլ.՝ Peveril of the Peak | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Շարք | Ուևերլիի |
Նախորդ | Նայջելի արկածները |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 7, 1823 |
Պևերիլ Պիկ (անգլ.՝ Peveril of the Peak), պատմական վեպ՝ գրված Վալտեր Սքոթի կողմից և հրատարակված 1823 թվականին «Constable & Robinson» հրատարակչությունում։
Վեպում պատկերված իրադարձությունները տեղի են ունենում Անգլիայում Ստյուարտների ռեստավրացիայի ժամանակներում։ Սկսվում է պատմությունը Կառլ II արքայի գահակալությունից՝ 1660 թվականից, և ավարտվում է 1678 թվականին։
«Պևերիլ Պիկ» վեպի վրա աշխատելը սկզբնական շրջանում ընթանում էր բավականին արագ։ Սակայն գրելու ընթացքում հեղինակը դադարեցնում է աշխատանքները, քանի որ ուղևորվում է դեպի Էդինբուրգ՝ Գեորգ IV արքայի հետ հանդիպման[1]։ Ինչպես նաև Վալտեր Սքոթը թախծում էր իր ընկերոջ՝ Ուիլյամ Էրսկինի մահվան կապակցությամբ։ Այսպիսով գրքի ավարտը ծանրագույն պայմաններում եղավ և միան ֆինանսական դրությունը ստիպեց ավարտել վեպը[1]։ Միայն երրորդ հատորի ավարտից հետո գրողի ոգեշնչությունը տեղն եկավ[1]։ Գիրքը հրապարակվել է 1823 թվականի հունվարի 7-ին։
Ինչպես նախորդ վեպերի, այնպես էլ սրա համար ժամանակաիցների արձագանքը տարաբնույթ է.[1]: Կոմերցիոն առումով վեպը հաջողված էր, չնայած բոլոր 4 հատորների բարձր գներին։
|
|