Ջասթին Գեյջին սկսել է զբաղվել ըմբշամարտով դեռևս փոքր տարիքում և շարունակել է զարգացնել իր ըմբշամարտի ունակությունները դպրոցում, որտեղ 2 անգամ իր տարիքային խմբում դարձել է Արիզոնա նահանգի չեմպիոն։ Գեյջիի սպորտային նվաճումները ըմբշամարտում օգնել են նրան ընդունվել քոլեջ՝ կրթաթոշակի համար։ Որպես ուսանող՝ Գեյջին իր քաշային կարգում ԱՄՆ-ի լավագույն ըմբիշների թվում էր[2]։ Միևնույն ժամանակ, Գեյջին սկսել է հետաքրքրվել ընդհանուր մարտարվեստով[3]։ 2008 թվականից սկսած նա հանդես է եկել սիրողական տարբեր մենամարտերում։ Այդ մենամարտերում տարել է 7 հաղթանակ անընդմեջ[4]։
Նրա դեբյուտը պրոֆեսիոնալ MMA-ում կայացել է 2011 թվականի օգոստոսի 20-ին, իր առաջին մենամարտում նրան մեկ րոպեից մի փոքր ավելի էր պահանջվել, որպեսզի նոկաուտի ենթարկել Քևին Կրումին։ Տանելով 7 անընդմեջ հաղթանակ Գեյջին պայմանագիր է կնքել WSOF-ի հետ։ Ջասթին Գեյջին շարունակել է իր հաղթակաների շարքը նոր փորոմոուշենի թեթև քաշային կարգում։ Տանելով երեք մեկնարկային հաղթանակ, նա ստացել է տիտղոսային մենամարտ թեթև քաշային կարգում WSOF չեմպիոնության համար։ 2014 թվականի հունվարի 18-ին երեկոյի գլխավոր մենամարտում Գեյջին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել Ռիչարդ Պետիշնոկի նկատմամբ և դարձել թեթև քաշային կարգում WSOF չեմպիոնական գոտու սեփականատեր[5]։ Այս հաղթանակից հետո Ջասթին Գեյջին շարունակել է հաղթանակներ տանել, պաշտպանելով իր չեմպիոնությունը, նա այնուհետև հաղթել է Նիկ Նյուելին, Մելվին Գիլարդին, Լուիս Պալոմինոյին (երկու անգամ), Բրայան Ֆոսթերին և Լուիս Ֆիրմինին։
Ջասթին Գեյջիի դեբյուտը UFC-ում կայացել է 2017 թվականի հուլիսի 7-ին The Ultimate Fighter: Redemption Finale մրցաշարի շրջանակներում, որը կայացել է Լաս Վեգասում։ Երեկոյի գլխավոր մենամարտում նրա մրցակիցը Մայքլ Ջոնսոնն էր[6]։ Գեյջին արդեն նոկաուտի էր ենթարկել իր մրցակցին երկրորդ ռաունդում։ Հաջորդ երկու մենամարտերում Գեյջին իր մրցակիցներին զիջել է։ Նրան նոկաուտի են ենթարկել ավելի փորձառու Էդի Ալվարեսն ու Դուստին Պուարյեն[7][8]։
Այնուհետև սկսել է Ջասթին Գեյջին հաղթական շարքը ընդհանուր մենամարտերում։ Գեյջին 2018 թվականի օգոստոսի 25-ին նոկաուտով հաղթել է Ջեյմս Վիկին[9]։ 2019 թվականի մարտի 30-ին երեկոյի գլախավոր մենամարտում Գեյջին նոկաուտի է ենթարկել Էդսոն Բարբոզային UFC on ESPN 2-ի շրջանակներում[10]։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Գեյջին հաղթել է «Կովբոյ» Դոնալդ Սերոնեին։ 2020 թվականի մայիսի 9-ին Ջասթին Գեյջին անսպասելիորեն հանդիպել է Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտում։ Բանն այն է, որ UFC 249-ի մենամարտում Ֆերգյուսոնի մրցակիցը պետք է լիներ թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ռուս Խաբիբ Նուրմագոմեդովը, սակայն քանի որ COVID-19-ի պատճառով սհմանները փակ էին Նուրմագոմեդովը չի կարողացել մասնակցել մենամարտին և նրան փոխարինել է Գեյջին[11]։ Գեյջին նոկաուտի է ենթարկել Ֆերգյուսոնին և նրանից խլել թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը[12]։ Նա նաև բոնուսներ է ստացել «Երեկոյի մենամարտի» և «Երեկոյի ելույթի» համար[13]։
Ջասթին Գեյջին հումանիտար և սոցիալական գիտությունների բակալավրի աստիճան է ստացել University of Northern Colorado համալսարանում։ Նա ծրագրել էր սոցիալական աշխատող դառնալ, որպեսզի օգնի հասարակության խոցելի խավերի դեռահասներին[14]։
Գեյջին ֆոտոֆրակցիոն կերատէկտոմիայի է ենթարկվել՝ իր տեսողությունը շտկելու համար։ Գեյջին ինքը հայտարարել է. «Նախկինում գրեթե կույր էի։ Ես ունեի մի սարսափելի տեսլական։ Մեկ աչք էր 20/60, իսկ մյուսը 20/200։ Իմ մի աչքը հեռատես էր, իսկ մյուսը՝ կարճատես»[15]։