Ջեյմս Լ. Էլլիոթ James Ludlow Elliot | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1943 Կոլումբուս |
Մահացել է | մարտի 3, 2011[1] (67 տարեկան) Wellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոռնելի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոռնելի համալսարան |
Ջեյմս Լ. Էլլիոթ (անգլ.՝ James Ludlow Elliot, հունիսի 17, 1943, Կոլումբուս - մարտի 3, 2011[1], Wellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ և գիտնական։ Իր թիմի հետ համատեղ հայտնաբերել է Ուրանի օղակները[2][3]։ Էլլիոթը նաև մասնակցում էր Նեպտունի արբանյակ Տրիտոնի վրա գլոբալ տաքացման դիտարկմանը[4][5]։
Էլլիոթը ծնվել է 1943 թվականին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, ստացել է իր բակալավրի աստիճանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (ՄՏԻ) 1965 թվականին և դոկտորական կոչումը Հարվարդի համալսարանում 1972 թվականին։ Դոկտորական կոչումը պաշտպանելուց հետո աշխատել է Կոռնելի համալսարանի Մոլորակային գիտությունների լաբորատորիայում, և սկսել է դասավանդել այդ համալսարանում 1977 թվականից։ Էդվարդ Դանհամի և Դուգլաս Մինկի հետ համատեղ Կոռնելի համալսարանում Ուրանի օղակների հայտնաբերումից հետո Էլլիոթը 1978 թվականին վերադարձավ ՄԻՏ և սկսեց աշխատել այնտեղ որպես ֆիզիկայի, ինչպես նաև Երկրի, մթնոլորտի և մոլորակագիտության պրոֆեսոր։ Այս հաստատությունում նա ստանձնեց նաև Ջորջ Ռ. Վոլասի անվան աստղագիտարանի տնօրենի պաշտոնը, և աշխատեց այնտեղ մինչև իր մահը[6]։
Կան որոշ կասկածներ Էլլիոթի և իր խմբի կողմից Ուրանի օղակների հայտնաբերման մասին, կան տվյալներ, որ այդ օղակները հայտնաբերել է Ուիլիամ Հերշելը 1797 թվականին[7]։ Այնուամենայնիվ, այժմ Էլլիոթն է համարվում օղակների հայտնաբերողը[8]։
Էլլիոթը հայտնաբերել է նաև մեկ աստերոիդ[9] տրանս-նեպտունյան մարմին (95625) 2002 GX32[10]։ Իսկ հիմնական գոտու (3193) Էլլիոթ աստերոիդը, որ հայտնաբերել է Էդվարդ Բոուելը անվանվել է նրա պատվին[3]։
|