Ջիմ Ռոն | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Emanuel James Rohn. |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1930 |
Ծննդավայր | Յակիմա, Վաշինգտոն, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 2009[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Մասնագիտություն | մոտիվացիոն խոսնակ, ձեռնարկատեր և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Աշխատավայր | Sears Holdings Corporation? |
Կայք | jimrohn.com |
Ջիմ Ռոն Վիքիքաղվածքում |
Էմանուել Ջեյմս Ռոն (սեպտեմբերի 17, 1930, Յակիմա, Վաշինգտոն, ԱՄՆ - դեկտեմբերի 5, 2009[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), մասնագիտական առումով հայտնի է որպես Ջիմ Ռոն, ամերիկացի ձեռնարկատեր, գրող և մոտիվացիոն խոսնակ։ Նա մի շարք գրքերի հեղինակ է՝ ներառյալ «Ինչպես ձեռք բերել հարստություն և երջանկություն» գիրքը։
Էմանուել Ջեյմս Ռոնը ծնվել է Վաշինգթոնի Յակիմա քաղաքում, Էմմանուել և Քլարա Ռոհների ընտանիքում։ Նրա ծնողներին էր պատկանում Այդահոյի Քալդվել քաղաքում ֆերման, որտեղ նրանք նաև աշխատում էին։ Ջեյմսը նրանց ընտանիքի միակ որդին էր։ Նա ծնվել է աղքատ ընտանիքում, 30 տարեկանում դառնում է միլիոնատեր, իսկ 33 տարեկանում սննկացել է, սակայն կրկին վերականգնել է միլիոնատերի կարգավիճակը[2]։ 1 տարի անց Ջոնը համալսարանից դուրս է մնացել[3]։
Նա իր մասնագիտական կյաքը սկսել է որպես մարդկային ռեսուրսների մենեջեր Սիըրսում։ Այդ ժամանակաշրջանում նրա ընկերներից մեկ նրան հրավիրեց մի դասախոսության, որը իրականացվում է ձեռնարկատեր Ջոն Էրլ Շոաֆի կողմից։ 1955 թվականին Ջոնը միացավ Շոաֆի ուղիղ վաճառքի բիզնեսին՝ ԱբունդաՎիտային որպես առաքիչ։
1957 թվականին Ջոնը միացավ Նուտրի-Բիոյին՝ մեկ այլ ուղիղ վաճառքի ընկերության։ Ընկերության հիմնադիրները՝ ներառյալ Շոաֆը, սկսեցին առաջնորդել նրան[4]։ Այս առաջնորդությունից հետո, Ռոնը կառուցեց ընկերության ամենամեծ կամակերպությունը։ 1960 թվականին, երբ Նուտրի-Բիոն ընդլայնվեց նաև Կանադայում, Շոաֆը և այլ հիմնադիրներ Ջոնին ընկերության պատասխանատու նշանակեցին։
Այն բանից հետո, երբ 1960-ականներին Նուտրի-Բիոն դադարեց գործունեությունը որպես առևտրային բիզնես, Ռոհնը հրավիրվեց Rotary International որպես խոսնակ։ Այս փորձից հետո, մյուսները սկսեցին խնդրել նրան խոսել տարբեր առիթների ժամանակ։ 1963 թվականին Beverly Hills Hotel-ում, նա տվեց իր առաջին հանրային սեմինարը։ Այնուհետև, նա երկրի ներսում սկսեց ներկայացնել մի շարք սեմինարներ՝ պատմելով իր պատմությունը և սովորեցնելով իր անձնային աճի փիլիսոփայությունը։
1970-ականներին, Ռոնը Standard Oil-ի համար սեմինարներ անցկացրեց։ Այդ նույն ժամանակ, նա մասակցեց իր անձնային աճի «Արկածները Ձեռքբերումներում» բիզնեսին, որը ներկայացված էր որպես լայվ սեմինարների և անձնային զարգացման սեմինարների միջոցով։ Նա աշխարհով սեմինարներ իրականացրեց ավելի քան 40 տարի։
1970-ականների վերջին Ռոնը առաջնորդել է Մարկ Հյուզին (Հերբալայֆ Նութրիշընի հիմնադիրը) և բիզնես-մարզիչ Էնթոնի Ռոբինսին։ Մյուսները, ովքեր վերագրում են Ռոնին իրենց կարիերայի վրա ազդելու համար, ներառում են հեղինակներ/դասախոսներ Մարկ Վիկտոր Հանսենը և Ջեք Քենֆիլդը (Հավով ապուր գրքերի շարք), Էվերթոն Էդվարդսը (Hallmark Innovators Conglomerate), Բրայան Թրեյսին, Դարեն Հարդին, Թոդ Սմիթը, Քևին Գարվերը, Սըր-լիմ Քուշը Nairobi Kenya isamtec լուծումներից և T. Harv Eker[5][6]: Ռոնը Քրիս Ուայդեների հետ համահեղինակեց «Տասներկու սյուներ» վեպը[7]:
1985 թվականին Ռոնը ստացել է Ազգային խոսնակների ասոցիացիայի CPAE մրցանակը խոսքի գերազանցության համար: Նա 17 գրավոր, աուդիո և վիդեո լրատվամիջոցների հեղինակ էր, այդ թվում՝ «Փառասիրության ուժը», «Տիրի՛ր քո կյանքը» և «Օր, որը շրջում է քո կյանքը»: Նրա ելույթներից շատերն անվճար հասանելի են սոցիալական մեդիայի հարթակներում, ինչպիսիք են YouTube-ը, Spotify-ը և Instagram-ը:
Ռոնը մահացել է թոքային ֆիբրոզից 2009 թվականի դեկտեմբերի 5-ին: Նա թաղված է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի Forest Lawn Memorial Park-ում:
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Ռոն» հոդվածին։ |
|