Ջոն Բիլեզիքջյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1948 Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | հունվարի 19, 2015[1] (66 տարեկան) Mission Viejo, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | մանդոլինահար և ջութակահար |
Գործիքներ | ջութակ և Մանդոլին |
Ջոն Բիլեզիքջյան (անգլ.՝ John Bilezikjian, փետրվարի 1, 1948, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 19, 2015[1], Mission Viejo, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ երաժիշտ և կոմպոզիտոր։ Առավել հայտնի է որպես ուդի վարպետ[2], նաև նվագել է ջութակ, մանդոլին և դմբեկ։ Եղել է ավանդական և ժամանակակից երգիչ, երգել է հայերեն, նաև թուրքերեն, ասորերեն, անգլերեն և Էթնիկ երաժշտության մեջ հայտնի է եղել որպես մենակատար՝ հանդես գալով ճանաչված արտիստների հետ համագործակցություններով։ Լագունա Հիլզում, Կալիֆոռնիա, հիմնել է իր սեփական ձայնագրման ընկերությունը՝ Dantz Records-ը, կատարելով բազմաթիվ ձայնագրություններ և տասնյակ ֆիլմերի սաունդթրեքեր[3]։
Ջոն Բիլեզիքջյանը համագործակցել է Լեոնարդ Քոհենի հետ «Recent Songs» (1979) ալբոմի թողարկման հարցում՝ շրջագայել նրա հետ կենդանի համերգների ընթացքում, որի արդյունքում 1994 թվականին թողարկվել է Cohen Live ալբոմը և 1979 թվականին ձայնագրված The Smokey Life Tour-ը։ Քոհենի 1988 թվականին թողարկված I'm Your Man ալբոմում նվագել է ուդ։
1992 թվականին համագործակցել է բրիտանացի երգիչ Ռոբերտ Փալմերի հետ վերջինիս Ridin' High ալբոմի համար, որտեղ ուդ և դամբեկ է նվագել «Want You More»-ում։
1997 թվականին համագործակցել է մեքսիկացի երգիչ Լուիս Միգելի հետ՝ վերջինիս Romances ալբոմում նվագելով մանդոլին և 1994 թվականին Պլասիդո Դոմինգոյի հետ De Mi Alma Latina և 1999 թվականին՝ Por Amor ալբոմներում։
2002 թվականին միացել է Brothers of the Baladi համաշխարհային երաժշտական խմբին՝ ձայնագրվելով նրանց Hope ալբոմում։ Նվագել է նաև ամերիկահայ երաժիշտ Արմեն Չաքմաքյանի և երգիչներ Ռուբեն Ալթիփարմաքյանի և Էնդի Մադադյանի հետ։
Նվագել է բազմաթիվ նվագախմբերի հետ, ներառյալ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լոս Անջելեսի մանդոլինային նվագախումբը, The Pacific Palisades Symphony-ին։ 2005 թվականին նվագել է Boston Pops Orchestra-ի հետ որպես մենակատար՝ նշելով, որ առաջին անգամ ուդի մենահամերգով հանդես է եկել այդ բեմում։ Ավելի ուշ The Pasadena Pops Orchestra-ի հետ հանդես է եկել որպես բուզուկիի մենակատար[4]։ Նվագել է Ալբերտո Միզրահիի, Բալադի եղբայրների, Սթիվ Յանգի, Դեյվիդ Սուչի, Ռադիմ Զենկլի ձայնագրություններում։
Մահացել է 2015 թվականի հունվարի 19-ին, երիկամների հիվանդությունից, 66 տարեկան հասակում[5]։
(Ընտրյալ)
|