Ջոն Գրեպպին | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1937[1] Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 3, 2015[1] (78 տարեկան) Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հասարակական գիտությունների ոլորտում գիտնական, լեզվաբան և Հայերենագիտություն |
Ջոն Այրդ Քութս Գրեպպին (անգլ.՝ John Aird Coutts Greppin, ապրիլի 2, 1937[1], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 3, 2015[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի լեզվաբան-հայերենագետ։
1971-1974 թվականներին դասավանդել է Ֆլորիդայի (լատիներեն, սանսկրիտ), 1975 թվականին՝ Կլիվլենդի (հունարեն, ընդհանուր լեզվաբանություն) համալսարաններում։
«Բառասկզբային ձայնավորները և շնչեղացումը դասական հայերենում» (1973 թվական), «Դասական հայերենի անվանական վերջածանցները» (1975 թվական) և «Հայերենի կոկորդայինների ուսումնասիրության արդի վիճակը» («ՊԲՏ», № 1, 1975 թվական) և այլ հոդվածներում Գրեպպինը քննության առարկա է դարձրել դասական հայերենի տարբեր փուլերը՝ անդրադառնալով գրաբարի բառապաշարի հիմնական ֆոնդի ծագումնաբանությանը, խեթերենի և հայերենի զուգաբանություններին, փոխառություններին ու ձայնդարձին։
1974-1975 թվականներին գիտահետազոտական աշխատանք է կատարել ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 210)։ |