Ջոն Մարշալ Էվանս | |
John Marshall Evans | |
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան | |
Ստանձնեց պաշտոնը՝ | Օգոստոսի 8, 2004 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | Մայիսի 24, 2006 թ. |
Նախորդող՝ | Ջոն Օրդուեյ |
Հաջորդող՝ | Մարի Յովանովիչ |
Ծննդյան օր՝ | 1948 |
Ծննդավայր՝ | Վիրջինիա նահանգ, ԱՄՆ |
Ջոն Մարշալ Էվանս (անգլ.՝ John Marshall Evans, 1948, Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ), ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում` 2004-2006 թվականներին։
Էվանսը սկսեց դեսպանի լիազորություններով աշխատանքի անցնել 2004 թվականի օգոստոսի 8-ին, սակայն 2006 թվականիի մայիսի 24-ին[1] հեռացվեց պաշտոնից՝ նախագահ Ջորջ Ու. Բուշի հրամանագրով և մինչ այժմ չբացահայտված պատճառներով[2]։
Ծնված լինելով Վիրջինիա նահանգում՝ Էվանսը Յեյլի համալսարանում անցկացրած տարիներին ուսումնասիրել է Ռուսաստանի պատմությունը և ստացել բակալավրի աստիճան։ Կոլումբիայի համալսարանում կատարել է դոկտորական հետազոտություններ, սակայն կիսատ է թողել։ Տիրապետում է մի քանի լեզուների։
Էվանսն ազատվում է պաշտոնից այն պատճառով, որ խոսել էր հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման։ Ենթադրվում է, որ Թուրքիան, որն հանդիսանում է Միացյալ Նահանգների համար բավականին կարևոր դաշնակից միջին արևելքում, ինքն է ճնշում գործադրել պետդեպարտամենտին՝ հեռացնելու Էվանսին դեսպանի պարտականություններից, քանի որ վերջինս առաջ էր բերել իր սեփական կարծիքը և հավատալիքները[3][4]։