Ջորջ Բոլաս հուն․՝ Γιώργος Μπάλλας և անգլ.՝ George Ballas | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1925 |
Ծննդավայր | Ruston, Լինկոլն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 25, 2011[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գյուտարար |
Երեխաներ | Corky Ballas? |
Ջորջ Չարլզ Բալաս (Բոլաս) ավագ (հունարեն՝ Γιώργος Μπάλλας, հունիսի 28, 1925, Ruston, Լինկոլն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հունիսի 25, 2011[1], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր հունական ծագմամբ։ 1971 թվականին հայտնագործել է առաջին մարգագետինների հնձիչը, որը հայտնի է որպես Weed Eater[2]: «Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուի մասնակից Մարկ Բալասի հայրն է, իսկ պապը պրոֆեսիոնալ պարող է եղել[3]։
Ջորջ Բոլասը ծնվել է 1925 թվականի հունիսի 28-ին Ռաստոնում (Լուիզիանա, ԱՄՆ)՝ հույն ներգաղթյալներ Չարլզ Բոլասի և Մարիա Լիմնեոսի ընտանիքում։ Ուներ եղբայր՝ Փիթեր Բոլաս։
1942 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 17 տարեկանում ընդունվել է ԱՄՆ ցամաքային զորքեր, որտեղ ծառայել է որպես ռմբարկու։ Հետագայում մասնակցել Է Կորեական պատերազմին։
1951 թվականին ամուսնացել է Մարիա Մարուլանդեի հետ։ Զույգն ունեցել է հինգ երեխա՝ Կորկի, Ջորջ, Միշել, Մարիա և Լիլիան, և յոթ թոռ։
Բոլասը զարդանախշեր ստեղծելու միտքը հղացել է ավտոլվացման կետ կատարած այցի ժամանակ, որտեղ պտտվող խոզանակները նրա մեջ նման գաղափար են առաջացրել։ Վերադառնալով տուն՝ նա իր միտքը փորձարկել է թիթեղյա տարայի վրա։ Իր գյուտը գործնականում փորձելով՝ նա համոզվել է, որ այն աշխատում է։ Որոշ լրամշակումներից հետո Բոլասը փորձել է իր տեխնիկական հնարքը վաճառել մի քանի գործիքներ արտադրողների, սակայն բոլորից մերժում է ստացել։ Նա շարունակել է բարելավել այս գործիքը։ Առաջին տարում վաճառքի ծավալը կազմել է ավելի քան 0,5 մլն դոլար։ 1977 թվականին դա արդեն 80 մլն դոլար էր, իսկ հաջորդ տարի Բոլասը իր «Weed Eater» ընկերությունը վաճառել է հայտնի Emerson Electric Company կորպորացիային[4]։
Մահացել է 2011 թվականի հունիսի 25-ին՝ Հյուստոնում թոքերի քաղցկեղից 86 տարեկան հասակում։
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
|