Ջուլզ Սանտանա | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ LaRon Louis James |
Նաև հայտնի է որպես | Juelz Santana |
Ծնվել է | փետրվարի 18, 1982[1] (42 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, Իսթ քոսթ հիփ հոփ, Գենգստա ռեփ և հարդքոր ռեփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ և դերասան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Roc-A-Fella Records?, Skull Gang Entertainment?, Def Jam Recordings, Diplomat Records? և Entertainment One Music |
Անդամակցություն | The Diplomats? |
Juelz Santana Վիքիպահեստում |
ԼաՌոն Լուիս Ջեյմս (անգլ.՝ LaRon Luis James, փետրվարի 18, 1982[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ավելի հայտնի է որպես Juelz Santana, ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր և դերասան։ Ճանաչման է արժանացել Cam’Ron-ի «Oh Boy» և «Hey Ma» սինգլերի ստեղծմանը մասնակցելուց հետո։ 2003 թվականին թողարկվեց նրա առաջնաելույթային From Me to U ալբոմը, որը թողարկվել է Def Jam Recordings լեյբլով։ Նրա հաջորդ՝ What the Game’s Been Missing! ալբոմը, ինչպես և «There It Go (The Whistle Song)» երգը գլխավորեցին մի շարք հիթ-շքերթներ։ 2011 թվականին թողարկվել է նրա Born to Lose, Built to Win ալբոմը։
ԼաՌոնը ծնվել է Հառլեմում ապրող աֆրոամերիկուհու և դոմինակացու ընտանիքում։ 5 տարեկանից սկսել է ռեփ կարդալ։ 2000 թվականին մասնակցել է Cam’Ron-ի S.D.E. ալբոմի ձայնագրմանը, նաև միացել է The Diplomats խմբին։
2003 թվականին Սանտանան թողարկել է From Me to U ալբոմը, որի Dipset (Santana’s Town) սինգլը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը Billboard R&B/Hip-Hop chart-ում։ What the Game’s Been Missing!-ը նրա երկրորդ ալբոմն է, որը թողարկվել է 2005 թվականին, որի «There It Go (The Whistle Song)», «Oh Yes» և «Clockwork» սինգլերը մեծ հայտնիություն ձեռք բերեցին։ «There It Go»-ն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Billboard Hot 100 և 3-րդը Hot Rap Tracks charts հիթ շքերթներում։ «Oh Yes» սինգլը Hot 100-ում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը, իսկ Hot Rap Tracks charts-ում՝ ութերորդը[3]։ Այդ երկու ալբոմները և «There It Go» սինգլն ստացել են ոսկե հավաստագիր RIAA-ի կողմից[4]։ 2006 թվականին Լիլ Ուեյնի հետ աշխատել է I Can’t Feel My Face ալբոմի վրա[5][6][7][8]։ Mick Boogie դիջեյը 2006 թվականի օգոստոսի վերջին թողարկեց Blow սկավառակը, որը պարունակում է 12 թրեք ձայնագրումներից[9]։ Նրա հաջորդ ալբոմի ձայնագրումը և թողարկումը կրկին հետաձգվեց մինչև 2007 թվականի ամառ[10]։ Նյու Յորքի Hot 97 ռադիոալիքի հարցազրույցում Սանտանան ասաց, որ հետաձգման մեջ մեղավոր է Cam’Ron-ը[11]։ Ջուլզը նաև ասաց, որ Cam’ron-ը նրան արգելել է համագործակցել այլ արտիստների հետ[12]։ 2009 թվականի փետրվարին XXL ամսագիրը թողարկեց Սանտանայի հարցազրույցը՝ ալբոմի հերթական հետաձգման և նրա նոր սոլո ալբոմի մասին[13]։ Սանտանան մասնակցել է Լիլ Ուեյնի Tha Carter III ալբոմի ձայնագրմանը։
2008 թվականի մարտին Նյու Ջերսիում Սանտանային ձերբակալել էին առանց լիազորագրի մեքենա վարելու համար։ Հետազոտումից հետո նրա Բենտլիիում հայտնաբերեցին մարիխուանա, փամփուշտներ և 19 500 դոլլարի չափով գումար[14]։
2007 թվականին Սանտանան սկսում է իր երրորդ Born to Lose, Built to Win ալբոմի ձայնագրումը։ Այդ ընթացքում թողարկվում են «The Second Coming» և «Days of Our Lives» սինգլերը։ 2009 թվականի վերջին թողարկվեց նրա ալբոմի «Mixin' Up the Medicine» անունով առաջին սինգլը։ 2010 թվականին թողարկվեց երկրորդը՝ «Back to the Crib»-ը (Քրիս Բրաունի մասնակցությամբ)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլզ Սանտանա» հոդվածին։ |
|