Ջունգ Յոնգ Հվա | |
---|---|
Ջունգ Յոնգ Հվան 2020 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 정용화 |
Ծնվել է | հունիսի 22, 1989[1] (35 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | ռոք, ռիթմ էնդ բլյուզ, փոփ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան |
Գործիքներ | կիթառ |
Գործունեություն | 2009 – ներկա |
Աշխատավայր | Sejong Cyber University? |
Լեյբլ | FNC Entertainment |
Կրթություն | Կյոնգ Հվի համալսարան |
Անդամակցություն | CNBLUE |
Կապված | CNBLUE |
Կայք | fncent.com |
Jung Yong-hwa Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Ջունգ Յոնգ Հվա (հանգըլ՝ 정용화, հանջա՝ 鄭容和, հունիսի 22, 1989[1], Սեուլ, Հարավային Կորեա), կորեերենի նոր ռոմանականացում՝ Jeong Yong-hwa, հարավկորեացի երաժիշտ, դերասան, երգահան, կիթառահար, ռեփեր, մոդել։ Կորեական CNBLUE բոյզ-բենդի անդամ է։
Նկարահանվել է հարավկորեական մի շարք հայտնի դորամաներում (հեռուստասերիալ), ինչպիսիք են «Մինամ, դու գեղեցիկ ես»-ը և «Սրտի լարեր»-ը։
Ծնվել է 1989 թվականի հունիսի 22-ին Սեուլում։ 1999 թվականին տեղափոխվել է Բուսան, որտեղ ապրել և սովորել է մինչ քոլեջ ընդունվելը։ Երգեր սկսել է ստեղծագործել դեռևս միջնակարգ դպրոցում։
Քոլեջի քննությունները հանձնելուց հետո վերադարձել է Սեուլ և միացել F&C Music թիմին և F&C ակադեմիայում սովորել է նվագել բաս-կիթառ՝ CNBLUE խմբի ապագա անդամների հետ։
Ներկայումս Յոնգ Հվան C.N. Blue (հանգըլ։ 씨엔블루 ― լրիվ անվանում՝ Code Name Blue, թարգմանաբար՝ կոդավորված անվանում՝ «Կապույտ») կորեական ինդի-խմբի լիդերն է։
Սկզբում նրանք իրենց դեբյուտը կատարել են 2008 թվականին Ճապոնիայում։ Մինչ ալբոմի թողարկվելը խումբը ելույթ էր ունենում փողոցներում և կենդանի ձայնով փոքր համերգներին։ Հարավային Կորեայում դեբյուտը կատարվել է 2010 թվականի հունվարի 14-ին «Bluetory» մինի-ալբոմով։
Ի սկզբանե խումբը բաղկացած էր 5 անդամից, սակայն շուտով անձնական պատճառներով խումբը լքում է մեկ վոկալիստ և արդյունքում մնում է երկու վոկալիստ-կիթառահար, մեկ բաս, և գործիքներ։
Տարի | Ալիք | Վերնագիր | Դեր |
---|---|---|---|
2009 | Մինամ, դու գեղեցիկ ես | Կանգ Շին Վու | |
2011 | Սրտի լարեր | Լի Շին[2] | |
2012 | Ջենթլմենի արժանապատվությունը | Ինքն իր դերում[3] | |
2013 | KBS2 | Ամուսնացիր նրա հետ, եթե այդքան խիզախ ես | Փակ Սե Ջու[4] |
tvN | Չոնգդամ-դոնգ 111 | Ինքն իր դերում | |
2014 | tvN | Երեք հրացանակիրներ | Փակ Դալ Հյանգ |
Տարի | Տեսահոլովակ | Տևողություն | Ալբոմ |
---|---|---|---|
2012 | "Fool" (կորեերեն՝ 바보) | 3:57 | My First June (առաջին մինի ալբոմ) |
2014 | "Can't Stop" | 3:59 | Can't Stop (Կորեայի 5-րդ մինի ալբոմ) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգ Յոնգ Հվա» հոդվածին։ |
|