Ջրահարսներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իվան Կրամսկոյ |
տարի | 1871 |
բարձրություն | 89,5 սանտիմետր |
լայնություն | 134 սանտիմետր |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ջրահարսներ» (ռուս.՝ Русалки), ռուս գեղանկարիչ, ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդ Իվան Կրամսկոյի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1871 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 88 × 132 սմ[1][2]։ Նկարը երբեմն հիշատակվում է նաև «Տեսարան Գոգոլի «Մայիսյան գիշեր»-ից»[3] և «Մայիսյան գիշեր»[4] վերնագրերով։
Այսօր «Ջրահարսներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
«Ջրահարսներ» նկարը Իվան Կրամսկոյը վրձնել է ըստ Նիկոլայ Գոգոլի «Մայիսյան գիշեր կամ ջրահեղձ աղջիկը» պատմվածքի մոտիվների։
Կտավը հեղինակն ավարտել է 1871 թվականին ներկայիս Ուկրաինայի Սումիի մարզի Խոտեն գյուղում՝ Պավել Ստրոգանովի տանը[1][2][5]։
Առաջին անգամ նկարը հանրությանը «Տեսարան Գոգոլի «Մայիսյան գիշեր»-ից» վերնագրով ներկայացվել է 1871 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության առաջին ցուցահանդեսին[3]։
1872 թվականին Կրամսկոյը որոշ փոփոխություններ է կատարել նկարի վրա[2]։
«Ջրահարսներ» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է գետափ, որի մոտ լուսնկա գիշերին ջրահարս-ջրահեղձ աղջիկներն են հավաքվել։ Աղջիկների ֆիգուրները անէական են և կտրված արտաքին աշխարհից։ Նրանք լցված են ներքին կենտրոնացվածությամբ, անվերջանալի թախծով և խորը տխրությամբ։ Նկարի բանաստեղծականությունը պայմանավորված է լուսնի թույլ լույսի պատկերմամբ[6]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջրահարսներ (նկար, Կրամսկոյ) կատեգորիայում։ |
|