Ռաջա Ամարի (ապրիլի 4, 1971(1971-04-04), Թունիս, Թունիս), թունիսցի կինոռեժիսոր[1], սցենարիստ։ Առավել հայտնի է «Կարմիր կերպաս» (Satin Rouge/Red Satin 2002) և «Թաղված գաղտնիքներ» (Dowaha/Les Secrets/Buried Secrets, 2009) միջազգային մրցանակների արժանացած ֆիլմերով։
Ռաջա Ամարին ծնվել է Թունիսում։ Սովորել է Թունիսի կոնսերվատորիայի պարային բաժնում։ 1992 թվականին արժանացել է պարային առաջին մրցանակին[1]։ Թունիսի Դանթե Ալիգիերի միությունում ուսանել է իտալերեն, այնուհետև Թունիսի համալսարանում ուսանել է ֆրանսիական գրականության բաժնում։ Շուրջ երկու տարի աշխատել է Cinécrits կինոամսագրի համար։ 1995 թվականին Ամարին Փարիզում սովորել է «Լա Ֆեմի» (անգլ.՝ La Fémis) կինոդպրոցում[2] կինոդպրոցում և ստացել սցենարիստի որակավորում[3]։ 1998 թվականին ավարտել է կինոդպրոցն ու աշխատել իր կինո-հարթակում[3]։ Ամարիի «Կարմիր կերպաս» ֆիլմը 2002 թվականին ցուցադրվել է Բեռլինի կինոփառատոնում։ «Թաղված գաղտնիքներ» ֆիլմը 2009 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ընտրություն ֆիլմին է արժանացել Ամարիի «Թաղված գաղտնիքներ» ֆիլմը։