Ռաքել Ռաստենի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | դան․՝ Raquel Rastenni |
Ծնվել է | 1915, օգոստոսի 21 Կոպենհագեն, Դանիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | 1998, օգոստոսի 17 Skodsborg, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
![]() |
Ռաքել Ռաստենի (դան․՝ Raquel Rastenni, լրիվ անունը՝ Աննա Ռեյչել Ռաստեն (դան․՝ Anna Rachel Rastén, օգոստոսի 21, 1915[1], Կոպենհագեն, Դանիա - օգոստոսի 17, 1998[1], Skodsborg, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), հրեական ծագումով[2] դանիացի երգչուհի։
1958 թվականին ներկայացրել է Դանիան Եվրատեսիլ 1958 երգի մրցույթում "Jeg rev et blad ud af min dagbog" երգով[3] և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը[4][5]։
Երգչուհու կարիերան սկսել է 1938 թվականին՝ առաջին անգամ ելույթ ունենալով ռադիոյով։ 1940-ականների սկզբին հիմնել է իր տրիոն, համերգային շրջագայություն կատարել Շվեդիայում, թողարկել առաջին ալբոմը։
1943 թվականի հոկտեմբերին հարկադրված՝ լքել է Դանիան, որն ընկել էր գերմանացի ֆաշիստների տիրապետության տակ։ Ապրել ու ելույթներ է ունեցել Շվեդիայում։ Նրա ոճը համեմատել են Էլլա Ֆիցջերալդի ոճի հետ։
1945 թվականին վերադարձել է Դանիա, դարձել այդ երկրի առաջատար երգիչներից մեկը։ Ռաքել Ռաստենիի հանրահայտ հիթերից են Vovsen i vinduet-ը («Շնիկը պատուհանի մոտ»), Heksedansen-ը («Վհուկի պարը»)։ Ամենից շատ՝ 120 հազար օրինակ վաճառվել է Hele ugen alene («Միայնության յոթ օր») երգի ձայնագրությունը։ Ռաքել Ռաստենին դանիացի առաջին արտիստուհին է, ում հաջողվել է ոսկե ձայնապնակ նվաճել։
Նա երգել է ոչ միայն դանիերեն, այլև շվեդերեն, իդիշով, իվրիտով։
Նախորդող՝ Birthe Wilke & Gustav Winckler with Skibet skal sejle i nat |
Denmark in the Eurovision Song Contest 1958 |
Հաջորդող՝ Birthe Wilke with Uh, jeg ville ønske jeg var dig |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաքել Ռաստենի» հոդվածին։ |
|