Ռենե Պեպե | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | René Pape |
Ի ծնե անուն | Ռենե Պեպե գերմ.՝ René Pape |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1964[1][2][3] (60 տարեկան) Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4] |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | Օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Kreuzschule?[3] և Hochschule für Musik Carl Maria von Weber? |
Պարգևներ | |
Կայք | renepape.com |
![]() |
Ռենե Պապե (գերմ.՝ René Pape, սեպտեմբերի 4, 1964[1][2][3], Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի օպերային երգիչ (բաս), Բեռլինի պետական օպերայի մենակատար, հրավիրված մեներգիչ Մետրոպոլիտեն օպերայում, ում քննադատներն համարում են «նոր սերնդի առաջատար բասերից մեկը»[5]։
Ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 4֊ին Դրեզդենում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Ավարտել է Դրեզդենի բարձրագույն երաժշտական դպրոցը։
1998 թվականին ստացել է մենակատարի որակավորում Բեռլինի պետական օպերայում, իսկ 1989 թվականին դարձել է Մարիամ Հելինի անվան երիտասարդ երգիչների միջազգային մրցույթի դափնեկիր, որը անց է կացվել Հելսինկիում։
1995 թվականին Զալցբուրգի փառատոնի ժամանակ կատարել է Զառաստրոյի դերերգը Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում[6]։ Նույն ժամանակ էլ հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայի բոլոր շրջաններում, որպես հրավիրված մենակատար։ Հանդես է եկել Եվրոպայի, ԱՄՆ֊ի և Ճապոնիայի առաջատար բոլոր օպերային թատրոններում։
Համագործակցել է Դանիել Բարենբոյմի, Գիորգ Շոլտի, Անտոնիո Պապանոյի, Լորին Մաազելի, Զուբին Մետոյի, Վալերի Գերգիև, Կլաուդիո Աբադոյի և այլ հայտնի դիրիժորների հետ։
«Mein Herz brennt»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Պապե» հոդվածին։ |
|