Ծնվել է | մարտի 28, 1943[1][2][2][…] (81 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Բարնստապլ, Դևոն, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լինկոլն Քոլեջ, Փիթերհաուս և Շերբորն դպրոց |
Պարգևներ | |
IMDb | ID 0264236 |
Սըր Ռիչարդ Էյր (անգլ.՝ Richard Eyre, մարտի 28, 1943[1][2][2][…], Բարնստապլ, Դևոն, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր։ 1997 թվականին թագուհու կողմից նրան շնորհվել է ասպետ-բակալավրի տիտղոս։
Որպես կինոռեժիսոր՝ Էյրը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել առաջին հերթին «Այրիս» (2001) ֆիլմի շնորհիվ, որի համար 2002 թվականին առաջադրվել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի, ինչպես նաև Բրիտանական կինոակադեմիայի երկու մրցանակների՝ «Լավագույն ադապտացված սցենար» և «Ալեքսանդր Կորդայի մրցանակ՝ տարվա ամենաակնառու բրիտանական ֆիլմի համար» անվանակարգերում։ Ռիչարդ Էյրի ռեժիսորական հիշարժան աշխատանքներից են նաև «Գեղեցկություն անգլիական ձևով» (2004 թ.), «Սկանդալային օրագիր» (2006 թ.) ֆիլմերը։
Բարձրագույն առաջին կրթությունն ստացել է Քեմբրիջի համալսարանում։ Այնուհետև սովորել է Օքսֆորդի համալսարանի քոլեջում։
Էյրն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է թատրոնում աշխատելով։ 1967 - 1972 թվականներին եղել է Էդինբուրգի Royal Lyceum Theatre թատրոնի ռեժիսորը։
Առավել մեծ համբավի է հասել Մեծ Բրիտանիայի թագավորական ազգային թատրոնում աշխատելու ընթացքում (1987-1997 թթ.)։ Նա հաջողությամբ բեմադրել է շեքսպիրյան «Համլետ », « Ռիչարդ III», « Լիր արքա» ողբերգությունները։ Օպերային բեմադրություններից ամենաուշագրավը « Տրավիատան» է, որը բեմադրել է 1994 թվականին Անժելա Գեորգեուի հետ։
Մեծ Բրիտանիայի թագավորական ազգային թատրոնի տնօրենի պաշտոնը Ռիչարդ Էյրը համատեղել է հեռուստատեսային աշխատանքի հետ ( BBC ): Նկարահանել է վավերագրական ֆիլմ Ֆոլկլենդյան հակամարտության մասին, որն արժանացել է ազգային BAFTA մրցանակի։
Իր ռեժիսորական կարիերայի ընթացքում Էյրը նկարահանել է երկու տասնյակից ավելի ֆիլմեր, որոնցից ամենահայտնիներն են «Այրիս»-ը (2001), «Գեղեցկություն անգլիական ձևով»-ը (2004), «Սկանդալային օրագիր»-ը (2006)։
Տարի | Հայերեն վերնագիր | Դեր |
---|---|---|
1970 թ | Ամենօրյա խաղեր | ռեժիսոր, պրոդյուսեր |
1971 թ | Հոյակապ ներկայացումներ | ռեժիսոր |
1981 թ | Բալի այգին | ռեժիսոր |
1983 թ | Ploughman's Lunch | ռեժիսոր |
1983 թ | Անփույթ կապեր | ռեժիսոր |
1984 թ | Ծիծաղի տուն | ռեժիսոր |
1985-2002 թթ | Երկրորդ էկրան | ռեժիսոր |
1988 թ | Ավերվածը | ռեժիսոր |
1992 թ | Ներկայացում | ռեժիսոր |
1995 թ | Առանց պատերազմի | ռեժիսոր |
2001 թ | Այրիս | ռեժիսոր, սցենարիստ |
2004 թ | Գեղեցկություն անգլիական ձևով | ռեժիսոր, պրոդյուսեր |
2006թ | Սսկանդալային օրագիր | տնօրեն |
2008 | Ուրիշ տղամարդ | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2009 թ | Տասը րոպեանոց պատմություններ | տնօրեն |
2012 թ | Փուչ թագ | ռեժիսոր, սցենարիստ |
2014 թ | Կարմեն | ռեժիսոր |
2014 թ | Ֆիգարոյի հարսանիքը | ռեժիսոր |
2015 թ | Տարազավորողը | ռեժիսոր |
2017թ | Օրենք երեխաների մասին | ռեժիսոր |
2018 թ | Լիր արքա | ռեժիսոր |
|