Ռիսորջիմենտո կամուրջ

Ռիսորջիմենտո կամուրջ
Ponte del Risorgimento
ԱնունովՌիսորզիմենտո
Երկիր Իտալիա[1]
Տեղանք{{{2}}} Հռոմ
Տեսակերկաթբետոնե կամուրջ, ճանապարհային կամուրջ և կամարաձև կամուրջ
Նյութերկաթբետոն
Թռիչքների քանակ1
Հատում էՏիբեր
ՃարտարապետՋիովաննի Անտոնիո Պորչեդդու
Երկարություն159,10 մ
Լայնություն20,95 մ
Շինարարության սկիզբ1909
Բացման տարեթիվապրիլի 17, 1911 և մայիսի 11, 1911
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Քարտեզ
Քարտեզ

Ռիսորջիմենտո կամուրջ (իտալ.՝ Ponte del Risorgimento), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Բելլե Արտի հրապարակը Դելլա Մոնտե Գրապպա հրապարակին Ֆլամինիո և Դելլա Վիտտորիա շրջաններում[3]։

Նկարագրություն և պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի կառուցումը սկսվել է 1909 թվականին և ավարտվել է 1911 թվականին։ Կառույցի ճարտարապետն է եղել Ջիովաննի Անտոնիո Պորչեդդուն[4]՝ համագործակցելով ինժեներներ Գիաջի և Պարվոպասսուի հետ։ Այն առաջին կամուրջն է, որը կառուցվել է երկաթբետոնից, քանի որ ճարտարապետը միակ իտալացին էր, որն ուներ Ֆրանսուա Հեննեբիքի (երկաթբետոնե կառույցների հիմնադիր) բելգիական արտոնագիր։ Կամուրջը կառուցվել է Իտալիայի միավորման 50-ամյա տարեդարձի կապակցությամբ։

1911 թվականի ապրիլի 17-ին կամրջի բացման ժամանակ ներկաները կասկածում էին, որ օժանդակ փայտամածերը հեռացնելուց հետո կամուրջը կանգուն կմնա։ Ընդհակառակը, Պորչեդդուն այնքան համոզված էր նոր տեխնիկայի հուսալիության վրա, որ ուզում էր ներկա լինել փայտամածի քանդելուն, ներքևում՝ կամարի տակ, իր երկու երեխաների՝ Ջուզեպպեի և Ամբրոջիայի հետ[5] Արարողության ժամանակ Վիկտոր Էմանուիլ III թագավորը Պորչեդդուին անվանում է «երկաթբետոնի թագավոր»[4]։

Կամրջի կենտրոնում երկու պատվարների վրա կան հետևյալ մակագրությունները`

INAVGVRATO L'11 MAGGIO DEL 1911

NEL CINQVANTENARIO DELLA PROCLAMAZIONE

DI ROMA CAPITALE D'ITALIA

DALL'AMMINISTRAZIONE POPOLARE CITTADINA

AL RISORGIMENTO ITALIANO

(Բացումը տեղի է ունեցել 1911 թվականի մայիսի 11-ին

Հռչակման 50-րդ տարեդարձին

Հռոմում, որպես Իտալիայի մայրաքաղաք

հանրաճանաչ քաղաքի վարչակազմի կողմից

ի հիշատակ իտալական Ռիսորզիմենտոյի

մի կողմում և՝

PONTE IN CEMENTO ARMATO

AD VNICA ARCATA DI 100 M. DI CORDA

CON FRECCIA DI 10 M.

COSTRVITO

CON SISTEMA HENNEBIQUE

DALLA SOCIETA PORCHEDDU ING.G.A

Երկաթբետոնե կամուրջ

100 մետր երկարությամբ եզակի կամարով

և 10 մետր բարձրությամբ

կառուցվել է

Հեննեբիքի համակարգով

Պրոչեդդուի կողմից՝

մյուս կողմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  3. Ravaglioli, p. 52.
  4. 4,0 4,1 Antonio Dore (June 22, 2005)."Il Lingotto di Torino ha un'anima ittirese"(չաշխատող հղում). La Nuova Sardegna. p. 22. Retrieved August 2, 2011.
  5. Vanni Lòriga, cit., Sassari, 2003

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ravaglioli, Armando. Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive (1997 ed.). Tascabili Economici Newton, Rome. ISBN 88-8183-670-X.
  • Rendina, Claudio. Enciclopedia di Roma (2005 ed.). Newton Compton Editori, Rome. ISBN 88-541-0304-7.
  • Dolara, Ezio. Enciclopedia di Roma (2005 ed.). Newton Compton Editori, Rome. ISBN 88-541-0304-7.
  • Ezio Dolara (2011). «Il Ponte del Risorgimento a Roma. Storia, cronaca, genialità, intuizione». Noir – Notiziario dell'Ordine degli Ingegneri della Provincia di Roma (486): 22–29.