Ռոբերտ Ֆալկ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15 (27), 1886[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3][4][…] |
Վախճանվել է | հոկտեմբերի 1, 1958[5][6][7][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[5] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, վիզուալ արտիստ և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր, նատյուրմորտ և բնանկար |
Թեմաներ | Կերպարվեստ[8] և գեղանկարչություն[8] |
Աշակերտներ | Hieorhij Niski? |
Հայր | Raphael Falk? |
Robert Falk Վիքիպահեստում |
Ռոբերտ Ֆալկ (ռուս.՝ Роберт Рафаилович Фальк, հոկտեմբերի 15 (27), 1886[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - հոկտեմբերի 1, 1958[5][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս խորհրդային նկարիչ։
Ռոբերտ Ֆալկը ծնվել է 1886 թվականին Մոսկվայում, հայրը իրավաբան և շախմատիստ էր՝ Ռաֆայիլ Ալեքսանդրի Ֆալկ (1856-1913), մայրը՝ Մարիա Բորիսի Ֆալկ (1866-1940)։
Սովորել է Մոսկվայում, 1903-1904 թվականներին՝ Կ. Յուոնի և Ի. Մաշկովի ստուդիաներում, 1905-1909 թվականներին՝ գեղանկարչության, քանդակագործության ու ճարտապետական ուսումնարանում, աշակերտելով Վալենտին Սերովին և Կոնստանտին Կորովինին։ Եղել է «Միր իսկուսստվա», «Բուբնովի վալետ» և այլ խմբավորումների անդամ։
1928-1938 թթ.-ն ապրել է Փարիզում։ 1918-28 թվականներին դասավանդել է Մոսկվայի Ազատ գեղարվեստական արվեստանոցներում և Վխուտեմասում, 1941-1942 թվականներին՝ Սամարղանդի գեղարվեստական ուսումնարանում և 1942-1944 թվականներին՝ դեկորատիվ-կիրառական ինստիտուտում։
Ամուսնացած է եղել 4 անգամ, ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ։
Նշանավոր գործերից են.
Կատարել է ներկայացումների ձևավորումներ Մոսկվայի հրեական թատրոնում։
Ֆալկի «Նեգր» (1917), «Ծառեր ցանկապատի մոտ» (1920), «Սև նատյուրմորտ» (1920), «Բանվորուհի» (1925), «Փողոց Փարիզում», «Ինքնանկար ծխամորճով», «Ծեր հայուհին։ Փարիզ» (երեքն էլ՝ 1930-ական թթ.) գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահ)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ֆալկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 613)։ |