Ռոժդա Ֆելաթ | |
---|---|
![]() | |
1980 - | |
Ծննդավայր | Ալ-Հասաքա, Սիրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | |
Ծառայության տարիներ | սկսած 2011 թվականից |
Կոչում | գերագույն հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ |
Ռոժդա Ֆելաթ (քրդ.՝ Rojda Felat, 1980, Ալ-Հասաքա, Սիրիա), Սիրիայի քուրդ կանանց ինքնապաշտպանական ջոկատների (YPJ) և Սիրիական ժողովրդավարական ուժերի հրամանատարը, 2011 թվականից մարտնչում է սիրիական քաղաքացիական պատերազմում Ռոժավայի (Սիրիական Քուրդիստանի) ուժերի համար և գլխավորել է Իրաքի և Լևանտի Իսլամական պետության (ԻԼԻՊ) դեմ մի քանի խոշոր արշավներ։
Ռոժդա Ֆելաթը քիչ մանրամասներ է բացահայտել իր կենսագրությունից, և մենք քիչ գիտենք մինչև մարտական գործողություններին մասնակցելը իր անցյալի մասին, նույնիսկ նրա տարիքը և ծննդյան վայրը վիճելի են։ Համաձայն 2017 թվականին «The New Yorker»-ին տված հարցազրույցի ՝ Ֆելաթը ծնվել է մոտ 1977 թվականին Կամիշլիին մերձակա գյուղացիական աղքատ ընտանիքում։ Թուրքական «Ջիհան Լուրեր» գործակալությունը և իր հրամանատարական գործընկերները[1] նրա ծննդյան պաշտոնական տարեթիվ են նշում 1980 թվականը, իսկ ծննդավայրը՝ Ալ–Հասաքան[2]։ Որոշ աղբյուրներ նույնիսկ պնդում են, որ Ֆելաթը ծնվել է 1962, 1966 կամ 1968 թվականներին, և ծնվել է Բաթմանում (Թուրքիա), թեև նրա մերձավորները հաստատում են, որ նա սիրիացի քրդերից է։
Իր ընտանիքի աղքատության պատճառով Ֆելաթը կարողացել է համալսարան ընդունվել համեմատաբար ուշ։ 2011 թվականի դրությամբ նա արաբական գրականություն էր սովորում Հասաքայի համալսարանում։ Ֆիլաթը պնդում է, որ մինչև սիրիական քաղաքացիական պատերազմի սկսվելը նա մտադիր է եղել ի վերջո ընդունվել ազգային ռազմական ակադեմիա և դառնալ սիրիական բանակի սպա։ 2011 թվականին Բաշշար Ասադի դեմ ապստամբության ծավալմամբ նա որոշել է հեռանալ համալսարանից և վերադառնալ իր հայրենի Կամիշլի քաղաք, որտեղ շուտով անդամագրվել է Ժողովրդավարական միությանը և նրա Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG)։
Երբ քաղաքացիական պատերազմ բռնկվեց, Ֆելաթը, նախքան զենք ստանալը, ընդամենը մի քանի օր ուներ նախապատրաստվելու համար։ Նա ուղարկվեց Ալ–Հասաքա՝ ջիհադիստական ապստամբների դեմ (2012-2013 թվականներ) ռազմարշավում պայքարելու։ 2014 թվականի վերջին նա արդեն Քոբանիի կանտոնում էր՝ YPG/YPJ ուժերի կազմում, որոնք ԻԼԻՊ-ի զինյալների կողմից պաշարվել էին Քոբանի քաղաքում։ Այդ պահին Ֆիլաթը ղեկավարում էր կանանց ինքնապաշտպանության թեթևազեն ջոկատը (YPJ)՝ բաղկացած մեկ դյուժին կին–մարտիկներից։
Նա մարտնչել է Արին Միրքանի հետ, ով հայտնի դարձավ ԻԼԻՊ-ի տանկի վրա ինքնասպան հարձակմամբ։ 2015 թվականի հունվարին պաշարման բեկման պահին Ֆելաթը բեկորային վնասվածք է ստացել, իսկ նրա հինգ ենթակաները զոհվեցին։ Նրա ստորաբաժանումից փրկվածները, ի վերջո, վերադարձել են խաղաղ կյանքին, և միայն Ֆիլաթը մնացել է զինվորականների շարքերում։ Երբ YPG/YPJ-ն ԻԼԻՊ–ի դեմ հակահարձակման անցավ Քոբանիի մատույցներից, Ֆիլաթն արդեն առաջնորդում էր 45 մարտիկի, իսկ հետո՝ 300-ի։ Այդ պահից նա առաջ է քաշվել YPG/YPJ կարևորագույն դաշտային հրամանատարների շարքերում։ .
Իրեն լավ կողմից դրսևորելով՝ Ֆելաթը արագորեն բարձրացավ հեղափոխական միլիցիայի ռազմական հիերարխիայում։ Նա մասնակցեց քրդական ուժերի առանցքային մարտերին՝ Թել-Համիսի գրավմանը, Արևելյան Ալ–Հասաքայում հարձակմանը, էտ-Թել էլ-Աբյադի վրա հարձակմանը, Էշ-Շադդադի հարձակմանը։ 2016 թվականի մայիսին նա ԻԼԻՊ-ի փաստացի մայրաքաղաք Ռակկայի գրոհի առաջին փուլում գլխավորեց 15 հազար մարդուց բաղկացած միավորումների խմբավորումը։ Նրա զորքերը հաջողությամբ գրավեցին 23 գյուղ[3], թեպետ արդյունքում հարձակումը դադարեցվեց, քանի որ Սիրիական ժողովրդավարական ուժերը իրենց մարտիկներին տեղափոխեցին Մանբիջի ուղղությամբ՝ ավելի հաջող հարձակման, որին Ֆելաթը նույնպես մասնակցեց։ Միաժամանակ 2016 թվականի կեսերին Ալ–Հասաքայում հարսանիքի ժամանակ ԻԼԻՊ-ի ահաբեկչական հարձակումը խլեց նրա 22 հարազատների կյանքը։
Երբ 2016 թվականի նոյեմբերին ինքնապաշտպանական ուժերը հերթական արշավ սկսեցին՝ Ռակկայի գրավման գործողության երկրորդ փուլը, Ֆելաթն արդեն տասնյակ հազարավոր մարտիկներից բաղկացած խմբավորման հրամանատարն էր՝ իրականացնելով Ռակկայի հյուսիսում գործողությունների ընդհանուր ղեկավարումը։ Հենց նա էր ծրագրել Տաբկա քաղաքի, այդտեղ գտնվող ամբարտակի, ավիաբազայի և հարակից շրջանների գրոհն ու ԻԼԻՊ–ից ազատագրումը[4]։ Որպես YPJ–ի ստորաբաժանումների առաջատար հրամանատար՝ ղեկավարել է Ռակկայի գրոհը, որը սկսվել է դեկտեմբերի 10-ին[5].
2017 թվականի հոկտեմբերին Ֆելաթը ղեկավարում էր Սիրիական ժողովրդավարական ուժերի՝ Ռակկային հաջողությամբ տիրապետող համակազմը։ Ռակկայի համար մղվող մարտում հաղթանակ տանելուց հետո Ֆելաթը և նրա ընկերները Ալ–Նաիմի քաղաքային հրապարակում դրոշմվեցին Սիրիայի Դեմոկրատական ուժերի ծածանվող դրոշներով[7][8]։
Ֆելաթը որոշել է երբեք չամուսնանալ և երեխաներ չունենալ, բայց իր ողջ կյանքը նվիրել բանակում ծառայելուն։ Նա պասիվ մուսուլմանուհի է և Աբդուլլահ Օջալանի հեղափոխական գաղափարախոսության հետևորդը։ Նրա կուռքերի թվում են երեք սպանված հեղափոխականներ՝ գերմանացի կոմունիստ Ռոզա Լյուքսեմբուրգը, Քուրդիստանի Բանվորական Կուսակցության առաջնորդ Սակինե Ջանսիզը և իրաքցի քուրդ ակտիվիստուհի Լեյլա Քասըմը[9]։ Որպես զորահրամանատար, նա ոգեշնչված է այնպիսի առաջնորդներով, ինչպիսիք են Օտտո ֆոն Բիսմարկը, Նապոլեոնը, Սալահ ադ Դինը, ինչպես նաև իր զոհված զինակից Արին Միրքանը։
Ֆելաթը հանդես է գալիս կապիտալիզմի քննադատությամբ՝ մեղադրելով դրանում կանանց օբյեկտիվիզացիան։ Որպես հեղափոխական ֆեմինիստուհի Ֆելաթն իր նպատակն է համարում Մերձավոր Արևելքում սոցիալական վերափոխումների և պատրիարքական-կլանային կյանքի տապալմամբ «ազատել քուրդ և սիրիացի կնոջը ավանդական հասարակության ճնշումից և հսկողությունից, ինչպես նաև ամբողջ Սիրիան ազատել ահաբեկչությունից և բռնապետությունից»[10]։
{{cite web}}
: More than one of |author=
and |last=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |author=
and |last=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |author=
and |last=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |author=
and |last=
specified (օգնություն)