Ռոմուալդաս Օզոլաս լիտ.՝ Romualdas Ozolas | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1939[1] |
Ծննդավայր | Joniškėlis, Pasvalys District Municipality |
Մահացել է | ապրիլի 6, 2015[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվա |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և լրագրող |
Աշխատավայր | Վիլնյուսի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Seimas? և Member of the Seimas? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կայք | lrs.lt/datos/kovo11/signatarai/www_lrs.signataras-p_asm_id=59.htm |
![]() |
Ռոմուալդաս Օզոլաս (լիտ.՝ Romualdas Ozolas, 31 հունվարի, 1939, Իոնիշկելիս, Պասվալիո շրջան, Պանեվիժիսի կոմսություն – 6 ապրիլի, 2015, Վիլնյուս, Վիլնյուսի կոմսություն, Լիտվա)[2], լիտվացի քաղաքական գործիչ և հրապարակախոս։ Սայուդիս շարժման ակտիվիստ, Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավոր (1992-2000), Վիլնյուսի համալսարանի դասախոս[3]։
Ռոմուալդաս Օզոլասը ծնվել է 1939 թվականի հունվարի 31-ի Լիտվայի Իոնիշկելիս քաղաքում[4]։ 1957 թվականին ավարտել է դպրոցը Շյաուլյայի շրջանի Բազիլիոնայ վայրում։ 1957 թվականից մինչև 1962 թվականի փիլիսոփայություն է սովորել Վիլնյուսի համալսարանում, իսկ 1968-1973 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1973 թվականից մինչև 1989 թվականը դասավանդել է Վիլնյուսի համալսարանում։ 1965 թվականից մինչև 1968 թվականն աշխատել է որպես «Kulturos baraj» ամսագրի պատասխանատու քարտուղար, ապա բաժնի խմբագիր։
Ռոմուալդաս Օզոլասը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ 1973 թվականից մինչև 1990 թվականը[3]։ 1988-1990 թվականներին եղել է Լիտվայի անկախության համար պայքարող Սայուդիս շարժման անդամ[3]։ 1988 թվականին Ռոմուալդաս Օզոլասը հիմնադրել է «Վիլնիա» ազգայնական կազմակերպությունը[5]։ 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է Լիտվայի վարչապետի տեղակալ Ալգիրդաս Բրազաուսկասի հետ միասին։ 1993 թվականին անդամակցել է Լիտվայի կենտրոնի միությանը (լիտ.՝ Lietuvos centro sąjunga, LCS) և եղել է նրա նախագահը մինչև 2000 թվականը[3]։ 1996 թվականին Ռոմուալդաս Օզոլասն ընտրվել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավոր և մնացել այդ պաշտոնում մինչև 2000 թվականը[3]։ 2003 թվականից մինչև 2007 թվականը գլխավորել է Կենտրոնի ազգային կուսակցությունը, որը 2005 թվականին վերանվանվել է Կենտրոնի լիտվական կուսակցություն։
1991 թվականին Ռոմուալդաս Օզոլասը դարձել է Ստասիս Շալկաուսկիսի մրցանակի առաջին դափնեկիրը[3]։
Ռոմուալդաս Օզոլասը մահացել է 2015 թվականի ապրիլի 6-ին Վիլնյուսում քաղցկեղից[4]։ Թաղված է Անտիկալնիսի գերեզմանատանը[6]։
Ռոմուալդաս Օզոլասն ունեցել ազգայնական հայացքներ[7]։ Հայտնի է եղել Ռուսաստանի ու ռուսների նկատմամբ իր բացասական վերաբերմունքով։ 2011 թվականին հրատարակել է հոդված՝ կոչ անելով, որ Կալինինգրադի մարզն առանձնանա Ռուսաստանից, ու այդ տարածքում ձևավորվի «Բալթիական հանրապետություն»[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմուալդաս Օզոլաս» հոդվածին։ |