Ռուբեն Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Ծանրամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ | Պատանիների աշխարհի 2010 թվականի առաջնության չեմպիոն, 23-ից ցածր եվրոպայի 2009 թվականի առաջնության չեմպիոն |
Ռուբեն Ալեքսանյան (մարտի 14, 1990, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ, 2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[1]։
2007 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը զբաղեցրել է 14-րդ[2], իսկ 2008 թվականին երկրորդ հորիզոնականը[3]։ 2009 թվականին Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին հորիզոնականը։ Բելառուսի մայրաքաղաքում 2010 թվականի Եվրոպայի առաջնությունում վաստակել է արծաթե մեդալ[4]։ Եղել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների ռեկորդակիր 432 կգ երկամարտի արդյունքով (195 կգ պոկում, 237 կգ հրում), որը հետագայում գերազանցեց Եվգենի Չիգիշևը։ Թել Ավիվում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում Ալեքսանյանը երկամարտում հավաքեց 436 կգ (190+246)՝ գրավելով երկրորդ տեղը[5]։ Պոկում վարժությունից հետո հայ ծանրորդը 5-րդն էր, սակայն հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Երկամարտի 457 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս Ալեքսեյ Լովչևը, իսկ Գերմանիան ներկայացնող Ալմիր Վելագիչն արժանացավ բրոնզե մեդալի՝ 423 կգ (191+232)։ 2014 թվականին Ղազախստանի մայրաքաղաքում՝ Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում զրո ստացավ (փորձելով բարձրացնել 190 կգ) և ցանկություն չհայտնեց մասնակցել հրում վարժությանը[6]։ Ռուբեն Ալեքսանյանը 2015 թվականին մասնակցելով ծանրամարտի աշխարհի առաջնությանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը (192+241)[7]։