Գյուղ | |||
---|---|---|---|
Սաղմոսավան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Աշտարակի շրջան և Հայկական մարզ | ||
Այլ անվանումներ | Սագմոսավան, Սագմոսավանկ, Սաղմոսավանք | ||
ԲԾՄ | 1620 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 158[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378413 | ||
Փոստային դասիչ | 02093029 | ||
| |||
Սաղմոսավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]։ Սաղմոսավանը նաև ճանաչված է եղել որպես Սագմոսավան, Սագմոսավանկ, Սաղմոսավանք[3]։
Գյուղը գտնվում է Քասաղ գետի աջափնյա մասում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 8 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1620 մ։ Հիմնադրվել է 1830-ական թվականներին։
Սաղմոսավանի բնակչության նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Պարսկահայաստանից։
Սաղմոսավանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1873 | 1886 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 131 | 166 | 238 | 155 | 194 | 133 | 78 | 87 | 198 | 158[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում է գտնվում Սաղմոսավանքի համալիրը, որի մի մասը կառուցվել է 1215 թվականին Վաչե Վաչուտյան իշխանի և նրա կին՝ Մամախաթունի կողմից[5]։ Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի անապատը (13-14-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (1225) և Սուրբ Սիոն (1215) եկեղեցիները։