Սանկտ Պետերբուրգի դրոշ

Սանկտ Պետերբուրգի դրոշ
Տեսակհամայնքի դրոշ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Իրավասության տարածքՍանկտ Պետերբուրգ
Ընդունված էսեպտեմբերի 6, 1991

Սանկտ Պետերբուրգի դրոշ՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ, Սանկտ Պետերբուրգ դաշնային նշանակության քաղաքի խորհրդանիշ։ Ներկայացնում է քաղաքի սահմանադրական իրավական կարգավիճակը, բնակիչների միասնությունը, Սանկտ Պետերբուրգի մշակութային միասնությունը։ Ընդունվել է 1992 թվականի հունիսի 8–ին, համապատասխան որոշումն ընդունելուց ինը ամիս անց[1], և ՌԴ զինանշական պետական գրանցման մեջ ներկայացված է 49 համարով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի դրոշը կարմիր ուղղանկյունաձև պաստառ է, որի կենտրոնում պատկերված են խաչաձև դրված, շրջված երկու սպիտակ խարիսխներ, որոնցից մեկը ծովային, մյուսը՝ գետային խարիսխ է, և դրանց վրա ոսկե գավազանն է՝ գագաթին՝ երկգլխանի արծիվ։

Դրոշի հարաբերակցությունը իր երկարության համեմատ 2։3 չափն է։

Պաստառի գունավոր պատկերումը ներկայացված է որպես կինովարի և սուրիկի խառնուրդ՝ վերջինիս գերազանցությամբ, իսկ գրաֆիկական պատկերումը՝ ուղղահայաց գծերով։

Գավազանի բոլոր մասերը պատկերված են դեղին, խարիսխների մասերը՝ սպիտակ, երբեմն՝ բաց գորշ գույներով։

Սանկտ Պետերբուրգի դրոշի հակառակ կողմը իր դիմային կողմի հայելային անդրադարձն է։

Ժամանակակից դրոշի իրավական կարգավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հունվարի 14–ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի կանոնադրությունը, որի վեցերորդ հոդվածի երրորդ կետի համաձայն՝ «Սանկտ Պետերբուրգի դրոշը կարմիր ուղղանկյունաձև պաստառ է, որի կենտրոնում պատկերված են խաչաձև դրված, շրջված երկու սպիտակ խարիսխներ, որոնցից մեկը ծովային, մյուսը՝ գետային խարիսխ է, և դրանց վրա ոսկե գավազանն է՝ գագաթին՝ երկգլխանի արծիվ։ Դրոշի հարաբերակցությունը իր երկարության համեմատ 1:2 չափն է»։ Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհուրդը նույն ժամանակ չհաստատեց 1992 թվականի կանոնադրությունը, որի երկրորդ կետի համաձայն նախատեսված էր դրոշի հարաբերակցությունը իր երկարության համեմատ սահմանել 1։1,5 , այնսինքն՝ 2։3։

Քաղաքային դրոշի սկզբնական նախագծերից մեկը, որ ներկայացնում էր ՌԴ եռագույն դրոշի ձևափոխված տարբերակը[2]

2003 թվականի մայիսի 13–ի № 165-23 «Սանկտ Պետերբուրգի պետական խորհրդանիշների մանրամասն նկարագրման և դրանց կիրառման մասին»[3], հաստատվում է 2։3 հարաբերակցությունը, և, այդ օրենքի 22–րդ հոդվածի համաձայն, այն փոփոխությունները, որոնք վերաբերում են Սանկտ Պետերբուրգի դրոշի լայնության ու երկարության հարաբերակցությանը, այն է՝ 2։3, ուժի մեջ կմտնեն Սանկտ Պետերբուրգի կանոնադրության 6–րդ հոդվածում փոփոխություն մտցնելուց հետ։

2004 թվականի հոկտեմբերի 22–ին Սանկտ Պետերբուրգի № 499-73 օրենքի համաձայն, այն է՝ «Սանկտ Պետերբուրգի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին»[4], որոնք օրենքի ուժ են ստացել 2004 թվականի նոյեմբերի 9–ին, «Санкт-Петербургские ведомости» թերթի № 208 համարի հրապարակումից տասը օր անց, Սանկտ Պետերբուրգի կանոնադրության 6–րդ հոդվածի 5–րդ կետի համաձայն, մտցվել են հետևյալ փոփոխությունները՝

5. Սանկտ Պետերբուրգի զինանշանի, Սանկտ Պետերբուրգի դրոշի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի օրհներգի և նրանց օգտագործման վերաբերյալ մանրամասնությունները հաստատվում են Սանկտ Պետերբուրգի օրենքով։

Այսպիսով, չնայած նրան, որ Սանկտ Պետերբուրգի կանոնադրության վեցերորդ հոդվածի երրորդ կետում դրոշի հարաբերակցությունը ներկայացված էր որպես 1։2, վեցերորդ հոդվածի հինգերորդ կետում Սանկտ Պետերբուրգի պաշտոնական դրոշը հաստատվեց 2։3 հարաբերակցությամբ պաստառով։

2012 թվականի դեկտեմբերի 26–ին ընդունվեց, իսկ 2013 թվականի հունվարի 18–ին կնքվեց և ստորագրվեց Սանկտ Պետերբուրգի № 733-3 օրենքը, այն է՝ «Սանկտ Պետերբուրգի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին», որով առկա տարաձայնությունները՝ կապված դրոշի չափի հետ, վերջնական լուծում ստացան։ Վեցերորդ հոդվածի երրորդ, նոր կետի համաձայն[5]՝

Սանկտ Պետերբուրգի դրոշը կարմիր ուղղանկյունաձև պաստառ է, որի կենտրոնում պատկերված են խաչաձև դրված, շրջված երկու սպիտակ խարիսխներ, որոնցից մեկը ծովային, մյուսը՝ գետային խարիսխ է, և դրանց վրա ոսկե գավազանն է՝ գագաթին՝ երկգլխանի արծիվ։ Դրոշի հարաբերակցությունը իր երկարության համեմատ 2:3 չափն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Решение Ленинградского городского совета народных депутатов от 06.09.1991 № 270 «О введении официальных символов Санкт-Петербурга и возвращении исторических названий»(չաշխատող հղում)
  2. Проект Временного государственного устава Ленинграда (Санкт-Петербурга), статья 10.3
  3. Закон Санкт Петербурга от 13.05.2003 № 165-23 «О детальном описании официальных символов Санкт-Петербурга и порядке их использования»
  4. Закон Санкт Петербурга от 22.10.2004 № 499-73 «О внесении изменений в Устав Санкт-Петербурга»
  5. «О внесении изменения в устав Санкт-Петербурга» (ռուսերեն). 18 January,2013.