Գյուղ | |||
---|---|---|---|
Սարալանջ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ և Հայկական մարզ | ||
ԲԾՄ | 2000 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 198[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Սարալանջ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռների ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 34 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։
Հնում կոչվել է Հաջիբաղր, անվանումով։ Սարալանջ է վերանվանվել 1946 թվականին։ Անվանումը պայմանավորված է գյուղի տեղադիրքր հետ։ Գյուղը տեղադրված է Արագած լեռնազանգվածի հյուսիս֊արևմտյան լանջերին[2]։ Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին,բայց բնակություն հաստատել են դեռ 1795 թվականից։Սկզբում գյուղի փոխարեն անտառապատ տարածք է եղել,7 տղամարդ,որոնցից էլ հետագայում ազգատոհմեր են սերվել,գալիս են այդտեղ ծառերը կտրում և բնակություն հաստատում։Կողքի գյուղի աղջիկների հետ ամուսանում ու գյուղը բնակեցնում։
Սարալանջի բնակչության նախնիները գաղթել են Մուշի,Ալաշկերտի, Սասունի գյուղերից։ Սարալանջի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 96 | 338 | 333 | 432 | 242 | 238 | 198[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Գյուղի հյուսիսային մասում են գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դ.) և «Թուխ Մանուկ» մատուռը (19-րդ դ.)։Կա նաև «Ոսկի կող» կոչվող սրբատեղին,որտեղ պահվում է հին ու զորավոր ավետարան։Շատերը բժշկվել են այս սրբատեղիի շնորհիվ։