Սարամեջ

Գյուղ
Սարամեջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՍպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1]
Հիմնադրված է1861 թ.
ԲԾՄ1770 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1344 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սարամեջ (Հայաստան)##
Սարամեջ (Հայաստան)
Սարամեջ (Լոռու մարզ)##
Սարամեջ (Լոռու մարզ)

Սարամեջ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Սպիտակ քաղաքից հեռու է մոտ 5 կմ հարավ-արևմուտք։

Հիմնադրվել է 1861 թ.-ին և կոչվել Չոթուռ։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից։ Վերանվանվել է Սարամեջ 1946 թ. ապրիլի 26-ին[3]։

Ընդամենը 200 ընտանիք ունեցող Չոթուռը Հայրենական պատերազմի տարիներին ռազմաճակատ ուղարկեց 268 երիտասարդների, որոնցից 75-ը իրենց կյանքը նահատակեցին՝ նվիրելով հայրենի տարածքներից գերմանական զավթիչներին դուրս շպրտելու մեծ գործին։

Գյուղը խիստ տուժել է 1988 թ. դեկտեմբերի 7Սպիտակի երկրաշարժից։ Զոհվել է 23 մարդ, ավերվել տների 60%[3]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարամեջի մշտական բնակչությունը կազմել է 1344, առկա բնակչությունը՝ 1229 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 1993 2001 2011
Բնակիչ 363 572 845 904 865 857 1120 1137 489 1454 1407 1344[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հիմնական մշակաբույսերն են կարտոֆիլը, կաղամբը, այլ բանջարաբույսեր, հացահատիկային՝ ցորենը, գարին, նաև անասնակերերի նպատակով ՝ կորենգան, առվույտ ու խոտաբույսեր։

1981 թ.-ից Սարամեջ գործել է Սպիտակի կարի արտադրական միավորման մասնաճյուղը։

Մինչև երկրաշարժը, խորհրդային շրջանում, երբ Սպիտակում գործում էր շաքարի գործարանը, գյուղի կոլտնտեսությունը մշակում էր շաքարի ճակնդեղ, որի հումքը հանձնվում էր գործարանին։ Անասնապահության (կովեր, ոչխարներ, այծեր, խոզեր) շնորհիվ մարդիկ հոգում են իրենց առօրյա հոգսերը։ Ծառապտուղներից են (տանձը, խնձորը, բալը, կեռասը, սալորը)։ Իսկ սարերում ու անտառներում աճում են հատապտուղներ ու տարբեր բանջարաբույսեր։

Կրթություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին ավարտվել է 1901 թվականին սկսած եկեղեցու շինարարությունը, ստեղծվել է ծխական դպրոց։

Ունի միջնակարգ դպրոց, գյուղում չկա մանկապարտեզ մշակույթի տուն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 515 — 804 էջ։
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 176» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 211