Գյուղ | |||
---|---|---|---|
Սարավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ, Ազիզբեկովի շրջան և Շարուր-Դարալագյազի գավառ | ||
Այլ անվանումներ | Դերբն | ||
ԲԾՄ | 1720 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 245[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Սարավան (նախկին անվանումը՝ Թերփ), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևելք, Դարբ գետի ափին։
Սարավան է վերանվանվել է 1956 թ.-ի փետրվարի 27-ին։ Կոչվում է Սարավան, քանի որ գտնվում է սարերի ու ձորերի մեջ։
Համայնքը կազմված է երեք բնակավայրերից՝ Սարավան, Սարալանջ և Ուղեձոր։ Վարչական տարածքը կազմում է մոտ 6340 հեկտար։
Սարավան գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։ Լեռնային գյուղ է, շրջափակված է գեղեցիկ անտառներով։ Համայնքի տարածքով է անցնում Երևան-Մեղրի միջպետական մայրուղին, որի հարևանությամբ գտնվում է Սարալանջ գյուղը։
Հեռավորությունը մարզկենտրոնից 35 կմ է, Վայք քաղաքից՝ 18 կմ։ Համայնքը սահմանակից է Վայոց ձորի մարզի Արտավան, Գնդեվազ և Սյունիքի մարզի Գորայք համայնքներին։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարավանի մշտական բնակչությունը կազմել է 245, առկա բնակչությունը՝ 235 մարդ[1]։ Սարավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3]։
2024 թվականի տվյալներով այստեղ ապրում է մոտ 15-20 ընտանիք։
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 96 | 243 | 187 | 222 | 408 | 501 | 322 | 519 | 685 | 216 | 340 | 245[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Հիմնվել են նաև այգիներ։
Սարավանում կան XVII դարի ավերակ եկեղեցի, XIII դարի աղբյուր-հուշարձան, 4-5 կմ հարավ-արևմուտքում՝ XIV-XIX դարերի մատուռ և XI-XVII դարերի խաչքարեր։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 213)։ |
|