Գյուղ | ||
---|---|---|
Սարատակ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Արթիկի շրջան | |
Մակերես | 11.3 կմ² | |
ԲԾՄ | 1560 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1321[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3022 | |
|
Սարատակ (նախկին անվանումը՝ Իմրխան), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 17 կմ հարավ, Կարկաչան գետի աջափնյակում։ Վերանվանվել է Սարատակ 1940 թ. հունիսի 1-ին[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարատակի մշտական բնակչությունը կազմել է 1321, առկա բնակչությունը՝ 1318 մարդ[1]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[4], որոնց նախնիները 1830 թ.-ին գաղթել են Վերին Բասենի Կամրջագեղ գյուղից[5]։
Սարատակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և բանջարաբուծությամբ։
Սարատակում կա 1862 թվականին կառուցած Սուրբ Մինաս եկեղեցին, որը վերաօծվել է 2016 թվականին[8]։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 213)։ |
|