Գյուղ | ||
---|---|---|
Սարիգյուղ | ||
Սարիգյուղի սոսին (08.03.2020) | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ, Իջևանի շրջան և Ղազախի գավառ | |
Գյուղապետ | Սեյրան Սարիբեկյան | |
Այլ անվանումներ | Սռի գյուղ | |
ԲԾՄ | 800 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1226[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սարիգյուղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Սարիգյուղ (նախկին անվանումը՝ Սռիգյուղ), գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 15 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում։ Վերանվանվել է Սարիգյուղ 1951 թ. մայիսի 10-ին[2]։
Գյուղում է գտնվում յուրահատուկ մի ծառ[3] , որի բնից դուրս են գալիս 13 ամուր ճյուղեր, դառնալով առանձին ծառեր, որը խորհրդանշում է Հիսուսին և նրա աշակերտներին։ Լեգենդի համաձայն ծառը 7 տարին մեկ անգամ ինքն իրեն այրվում է։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարիգյուղի մշտական բնակչությունը կազմել է 1226, առկա բնակչությունը՝ 1072 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը վերաբնակիչներ են Ոսկևան գյուղից[2]։
Սարիգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 450 | 598[5] | 689 | 730 | 974 | 1115 | 957 | 1033 | 1046 | 1525 | 1178 | 1226[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Սարիգյուղում են ծնվել գուսան Հովսեփը, սոց աշխ հերոսներ Ս. Մկրտումյանը, Ն. էլլարյանը, Փ. Ղազարյանը, Զ.Ղազարյանը, Հ. Մադաթյանը, Հ. Հովհաննիսյանը, Լ. Պողոսյանը, Ս. Եգանյանը, Զ. Աթաբեկյանը, Ս. Ամիրխանյանը և քիմիական գիտ դ-ր Գ. Շահնազարյանը (1927)[6] :
Գյուղի տարածքում կան մանգանի, ագաթի և բենտոնիտային կավերի հանքապաշարներ։
Սարիգյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում են “Ծակ” եկեղեցին, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ և XII-XIII դարերի խաչքարերով գերեզմանոց։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարիգյուղ» հոդվածին։ |
|
|