Սեն Կլու զբոսայգի ֆր.՝ Parc de Saint-Cloud | |
---|---|
Շատո Սեն Կլու զբոսայգու կասկադ, հեղինակ` Անտուան դե Պաուտրե | |
Երկիր | Ֆրանսիա, Իլ դը Ֆրանս, Օ դը Սեն |
Տեղագրություն | Սեն Կլու, Մառն լա Կոկետ, Սևր |
Նախագծի հեղինակ | Անդրե Լենոտր կասկադը` Անտուան դե Պաուտրե |
🌐 | domaine-saint-cloud.fr |
Սեն Կլու զբոսայգի (ֆր.՝ Parc de Saint-Cloud), ֆրանսիական ամենահանրաճանաչ պարկերից մեկը, պուրակային ճարտարապետության հրաշալի նմուշ, Ֆրանսիայի պատմական իրադարձությունների կիզակետ։ Գտնվում է Օ-դը-Սեն դեպարտամենտում Փարիզից արևմուտք, մայրաքաղաքի անմիջական հարևանությամբ, Սեն Կլու քաղաքի տարածքում։ Կանգուն է 17-րդ դարի վիճակում։
Սեն Կլո զբոսայգին 1923 թվականից սկսած ճանաչվել է որպես Եվրոպայի առավել գեղեցիկ այգիներից մեկը և 2005 թվականին ստացել է «Ուշագրավ այգի» պիտակ[1]։ Տարածքը պատմական հուշարձան է հանդիսանում 1900 թվականից և պետության հոգածության ներքո է գտնվում[2][3]։
Ավելի վաղ զբոսայգու տարածքում տեղակայված է եղել Սեն Կլու շատոն (պալատ-ամրոցը), որը կառուցվել է XVI դարում և ի սկզբանե կառուցված է եղել ֆլորենտացի բանկիրների ընտանիքի` Գոնդիների համար։ Սեն Կլուն եղել է Ֆրանսիայի պատմական կարևոր իրադարձությունների ականատեսը։
Կրոնական պատերազմների ժամանակ, 1589 թվականի օգոստոսի 1-ին միաբան Ժակ Կլեմանը սպանել է Փարիզի պաշարման ժամանակ այստեղ բնակվող Հենրի III-ին։ 1658-1701 թվականներին ամրոցը պատկանել է Լյուդովիկոս XIV -ի եղբորը` Ֆիլիպ Օռլեանցուն։ 1784 թվականին ձեռք է բերել Լյուդովիկոս XVI-ը իր տիկնոջ` Անտուանետի համար։ Նրա օրոք ամրոցը խիստ վերակառուցվել է։
Պուրակի ամառային զբոսայգում է տեղի ունեցել բրյումերի 18 պետական հեղաշրջումը` Հանրապետության VIII տարում (1799)։ Հենց Սեն Կլուում է Նապոլեոնը կայսր հռչակվել 1804 թվականին։ Պրուսիայի հետ պատերազմի ժամանակ ամրոցի տարածքում եղել է գերմանական զորքերի շտաբը և ֆրանսիական հրետանու ռմբակոծությունից ամրոցն այրվել է (1870), իսկ ավելի ուշ (1892) ավերակները ջնջվել են երկրի երեսից։
Սեն Կլու զբոսայգին, որի մակերեսը 460 հա է, իրենից ներկայացնում է փարիզեցիների և Իլ դը Ֆրանսի բնակիչների համար հանգստի սիրված վայր։ Զբոսայգու տարածքում իրականացվում են մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում` երաժշտական փառատոն և հին մեքենաների ցուցադրւթյուններ[5]։
1999 թվականին առաջացած փոթորիկից լրջորեն վնասվել են զբոսայգու ծառերը և որպես ազգային հարստություն վերականգնվում է պետական միջոցներով[6]։
Պուրակը, որին բնորոշ է բարձրությունների մեծ տարբերություններ, բաղկացած է․
Զբոսայգու տարածքում գտնվում են մոտ տասը շատրվաններ։ Զբոսայգու վերին մասում բազրիք կա, որից հիանալի տեսարան է բացվում դեպի Փարիզ։
Զբոսայգու տարածքում տեղակայված է Սեն Կլու ամրոցի փոքրիկ թանգարանը[7], ինչպես նաև Պաստյորի ինստիտուտը։
Սեն Կլու զբոսայգին հիշատակվում է ֆրանսիական գրականության մի շարք ստեղծագործություններում։ Անտուան Ֆրանսուա Պրևոյի «Մեր օրերի հելլենուհու պատմությունը» (Histoire d'une Grecque moderne, 1740) վեպում[8], որի հերոսները ուղևորվում են Սեն Կլու` խնջույքի, ընթերցողն իմանում է, որ XVIII դարում զբոսայիներն ունեցել են «թեթևաբարո» համբավ։ Զբոսայգին գեղարվեստական նկարագրություն է գտել Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» չորրորդ գլխում.
Զբոսայգին գրավել է բազմաթիվ հայտնի նկարիչների ուշադրությունը։ Տարբեր ժամանակներում այն պատկերել են Ժ. Օ. Ֆրագոնարդը, Ռ. Դյուֆին, Է. Հոփփերը։ Զբոսայգու մի հատված էլ պատկերված է Անրի Ռուսոյի «Սեն Կլու զբոսայգու արահետ» կտավում (1908)։
«Ոչինչ չի համեմատվի քեզ հետ» («Nothing compares 2 U») երգով նկարահանվել է համաշխարհային ճանաչման արժանացած տեսհոլովակ։ Այգին, որտեղ զբոսնում է երգչուհի Շինեադ Օ Կոնորը (Sinéad O ' Connor), Սեն Կլու զբոսայգին է (ֆր. Parc de Saint-Cloud)։ Սեն Կլուն գտնվում է Օ-դը-Սեն դեպարտամենտում Փարիզից արևմուտք, մայրաքաղաքի մերձակայքում, Սեն Կլու քաղաքի տարածքում։
1994 թվականի սեպտեմբերի 26-ին, թողարկվել է Սեն Կլու զբոսայգու ջրվեժի պատկերով փոստային նամականիշ[9]։ 2012 թվականի հունիսի 9-ին թողարկվել է մի նամականիշ, որի վրա պատկերված է Սեն Կլու Մեծ կասկադը և ավազանները[1]։
Հեծանվային սպորտի ծննդյան պաշտոնական ամսաթիվը համարվում է 1868 թվականի մայիսի 31-ը, երբ Սեն Կլու զբոսայգու արահետներում 2 կմ-ոց մրցավազք կազմակերպվեց։ Հարյուր քառասուն տարի անց, 2008 թվականի հունիսի 15-ին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը, Եվրոպայով հրաժեշտի շրջագայության ժամանակ անձնական հեծանիվով անցել է Սեն Կլու պարկով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Կլու (զբոսայգի)» հոդվածին։ |
|