Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սերդար Օրթաչ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Serdar Ortaç |
Ծնվել է | փետրվարի 16, 1970 (54 տարեկան), Ստամբուլ, Թուրքիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Թուրքական փոփ, պատանեկան բաբլգամ, արաբեսկ |
Մասնագիտություն | Երգիչ կոմպոզիտոր շոումեն պրոդյուսեր գործարար |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1994–ներկա |
Լեյբլ | Raks (1994-1999) Universal-Marş Müzik (1999-2004) Emre Plak (2004-2014) DMC (2014-) |
Կայք | [http://www.serdarortac.net Serdar Ortaç |
![]() |
Սերդար Օրթաչ (Թուրքերեն՝ Serdar Ortaç, փետրվարի 16, 1970, Ստամբուլ, Թուրքիա), թուրք հայտնի երաժիշտ, երգիչ, երգահան և շոումեն։
1970 թվականի փետրվարի 16-ին, Ստամբուլի Վաքըվ Համալսարանային հիվանդանոցում ծնվեց մայր՝ Նեսրին Օրթաչի, և հայր՝ Մեհմեթ Օրթաչի առաջնեկ տղան՝ Սերդար Օրթաչը։ Քոջամուսթաֆափաշա միջնակարգ դպրոցը և Սուադիյե արհեստի ավագ դպրոցն ավարտելուց հետո, Սերդար Օրթաչն ընդունվում է Հայդարփաշա արհեստի համալսարան։ Ընդամենը 7 տարեկան հասակում, միաժամանակ ուսմանը, իր հոր՝ փոքրիկ արհեստանոցում, անցնում է փայտամշակման ու կահույքի պատրաստման աշխատանքի, միաժամանակ բլիթներ և ջուր վաճառելով Ստամբուլի փողոցներում։
Այնուհետև բարձրագույն կրթություն է ստանում Ստամբուլի Բիլքենթ համալսարանի՝ անգլերեն լեզվի և գրականության բաժնում։ 1993 թվականին անցնում է աշխատանքի Ստամբուլի հայտնի ռադիոկայաններում, լինելով ծրագրերի հեղինակ և ռադիովարող։ Իր հաղորդումներից մեկում, Սերդար Օրթաչը կարդում և երգում է իր հեղինակային երգերը և սիրային խոսքերը, այն ժամանակվա հանրահայտ Raks ձայնագրման ստուդիան և լեյբլը, լսելով նրա հեղինակային երգերը և պատանեկան ձայնի առանձնահատկությունը, պայմանագիր է կնքում նրա հետ, և թողարկվում Սերդար Օրթաչի առաջին ալբոմը՝ "Aşk İçin/Karabiberim" (Հայերեն՝ "Սիրո համար/Իմ սև պղպեղ")։ Այդ ալբոմը վաճառվելով ավելի քան յոթ հարյուր հազար օրինակ, միանգամից մեծ համբավ է ապահովում Սերդար Օրթաչին։
1996 թվականին թողարկվում է նրա երկրորդ ալբոմը և կրկին հիթային դառնալով, Մեքսիկայում թողարկվում է այդ նույն ալբումի իսպաներեն տարբերակը, որում Սերդար Օրթաչի հեղինակային երգերից "Loco Para Amar"-ը, գրավում է առաջին հորիզոնականը՝ Հարավային Ամերիկայի բազմաթիվ ռադիոկայանների թոփ տասնյակներում։ Այնուհետև թողարկվում են բազմաթիվ հիթային ալբոմներ, որոնցից "Çakra/Beni Unut" ալբոմը, վաճառվում է ավելի քան երկու միլոն օրինակ։
1998 թվականին զորակոչվում է բանակ։
2014 թվականի հունիսի 6-ին ամուսնանում է իռլանդուhի հանրահայտ մոդել՝ Քլոի Լոունանի հետ։ Սերդար Օրթաչը հանդիսանում է հիթային երգերի արքան, ստեղծելով ավելի քան երկու հարյուր երգեր բազմաթիվ հայտնի երգիչների համար, որոնց շարքում են Աժդա Պեքանը, Սիբել Ջանը, Էբռու Գյունդեշը, Հուլյա Ավշարը, Մուազզեզ Աբաջըն, Դեմեթ Աքալըն, Գյուլշենը, Բենգյուն և այլք։ Սերդարի հեղինակային երգերից շատերը թարգմանվում և երգվում են ալյազգի երգիչ և երգչուհիների կողմից, ապահելով նրանց արագ ճանաչումը, որոնց շարքինեն դասվում Ֆիլիպ Կիրկորովը, Արմենչիկը, բալկանյան և արաբական երկրների հայտնի շատ երգիչներ։ Համերգներով է հանդես գալիս ԱՄՆ-ում, և Եվրոպայի մի շարք երկրներում։ Նրա երգերից շատերը Եվրոպայի թոփ հորիզոնականներում առաջատար դիրքեր են զբաղեցնում։ Սերդար Օրթաչն իր տեսահոլովակներից շատերի պրոդյուսերն է և երաժշտական երկը շարադրելու հեղինակը։ Նկարահանվել է ֆիլմերում։ Համագործակցում է հանրահայտ գործիքավորողների և երգահաների հետ։
Տարեթիվ | Ալբոմի անվանում | Հայերեն անվանում | Քանակ | Տեսակ |
---|---|---|---|---|
17. Օգոստոս 1994 | Aşk İçin/Karabiberim | Սիրո Համար/Իմ սև պղպեղ | 925.000+ | 1. Ստուդիական ալբոմ |
1. Մարտ 1996 | Yaz Yağmuru | Ամռան Անձրև | 700.000+ | 2. Ստուդիական ալբոմ |
21. Փետրվար 1997 | Loco Para Amar | Քեզ համար ցնորվում եմ | 495.000+ | 3. Ստուդիական ալբոմ |
10. Հուլիս 1998 | Gecelerin Adamı | Գիշերների տղան | 820.000+ | 4. Ստուդիական ալբոմ |
21. Հոկտեմբեր 1999 | Bilsem Ki / 2000 | Եթե Ես Իմանաի | 2.260.000+ | 5. Ստուդիական ալբոմ |
7. Մայիս 2001 | Sahibinin Sesi Remix | Բարձրյալի Ձայնը | 348.000+ | 1. Ստուդիական ռեմիքս ալբոմ |
10. Հուլիս 2002 | Okyanus | Օվկիանոս | 326.000+ | 6. Ստուդիական ալբոմ |
12. Մարտ 2004 | Beni Unut / Çakra | Ինձ Մոռացիր / Չաքռա | 2.590.000+ | 7. Ստուդիական ալբոմ |
26. Հոկտեմբեր 2004 | Serdar Ortaç Klasikleri | Սերդար Օրթաչի լավագույն ընտրանի | 790.905 | 1. Ստուդիական հավաքածու |
25. Ապրիլ 2006 | Mesafe | Տարածություն | 560.000+ | 8. Ստուդիական ալբոմ |
2. Ապրիլ 2007 | Mesafe/Gold Remix | Տարածություն/Ոսկե Ռեմիքս | 74.000+ | 2. Ստուդիական ռեմիքս ալբոմ |
22. Մայիս 2008 | Nefes | Շունչ | 435.000+ | 9. Ստուդիական ալբոմ |
13. Մարտ 2009 | Nefes/Gold Remix | Շունչ/Ոսկե Ռեմիքս | 95.000+ | 3. Ստուդիական ռեմիքս ալբոմ |
14. Մայիս 2010 | Kara Kedi | Սև Կատու | 248.000+ | 10. Ստուդիական ալբոմ |
7. Մարտ 2011 | Kara Kedi/Gold Remix | Սև Կատու/Ոսկե Ռեմիքս | 107.000+ | 4. Ստուդիական ռեմիքս ալբոմ |
11. Հունիս 2012 | Ray | Երկաթուղի | 192.000+ | 11. Ստուդիական ալբոմ |
13. Դեկտեմբեր 2013 | Gold Remixes 3 CD | Ոսկե Ռեմիքս 3 Սկավառակ | 17.560+ | 5. Ստուդիական ռեմիքս ալբոմ |
25. Մայիս 2014 | Bana Göre Aşk | Սերն Ըստ Իս | 236.000+ | 12. Ստուդիական ալբոմ |
6. Մայիս 2015 | Çek Elini Kalbimden | Դուրս հանիր ձեռքերտ Իմ սրտից | 95.368+ | 13. Ստուդիական ալբոմ |
11. Մայիս 2016 | Gıybet | Բամբասանք | 154.000+ | 14. Ստուդիական ալբոմ |
16. Հոկտեմբեր 2017 | Cımbız | Պինցետ | 54.000+ | 15. Ստուդիական ալբոմ |