Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սիրիլ Ջեքսոն Cyril Jackson | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1903 Օսետ, Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | փետրվար 1988 (84 տարեկան) Պիտերմարիցբուրգ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Յոհանեսբուրգի աստղադիտարան, Մաունթ-Ստրոմլո աստղադիտարան, Ֆելիքս Ագիլարի աստղադիտարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Սիրիլ Ջեքսոն (անգլ.՝ Cyril V. Jackson, դեկտեմբերի 5, 1903, Օսետ, Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - փետրվար 1988, Պիտերմարիցբուրգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի աստղագետ։ Ծնվել է Մեծ Բրիտանիայի Օսետ քաղաքում։ Հոր հետ մեկնել է ապրելու Հարավային Աֆրիկա 1911 թվականին։
1928 թվականից մինչ 1947-ը աշխատել է Յոհանեսբուրգի հանրապետական աստղադիտարանում, որտեղ 1929 թվականի ապրիլի 5-ին հայտնաբերեց իր առաջին աստերոիդը՝ (1116) Կատրիոնան։
1957 - 1963 թվականները ապրել է Ավստրալիայում, որտեղ աշխատում էր Մաունթ-Ստրոմլո աստղադիտարանում, Կանբերա քաղաքից ոչ հեռու։ 1963 - 1967 թվականները աշխատել է Արգենտինայում Սան Խուան քաղաքից ոչ հեռու գտնվող, Ֆելիքս Ագիլարի անվան աստղադիտարանում, որպես տնօրեն
Իր կյանքի ընթացքում հայտնաբերել է 72 աստերոիդ և 3 գիսաստղ։
Սիրիլ Ջեքսոնի պատվին անվանվել է (2193) Ջեքսոն աստերոիդը։