![]() | |
Տեսակ | բանտ և detention house in Japan? |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թոսիմա |
Բացված | 1920 |
Փակված | 1971 |
Սուգամո, բանտ Տոկիոյում, որը գտնվում էր Իկեբուկուրո թաղամասում (ներկայում Թոսիմա հատուկ շրջանի մի մասն է)։ Հիմնադրվել է 1920-ական թվականներին, փակվել է շենքի տարիքի պատճառով 1971 թվականին։
Սուգամո բանտը կառուցվել է 1920-ական թվականներին քաղաքական բանտարկյալների համար։ Շենքի համար մոդել են ծառայել այն ժամանակվա եվրոպական բանտերը։ Ընդհանուր մակերեսը 2,4 հա է։
1930-ական և 1940-ական թվականներին այնտեղ տեղավորվել են կոմունիստները, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո՝ կոմունիստական երկրների հետախույզները, այդ թվում՝ Ռիխարդ Զորգեն, որը բանտում կախաղան է բարձրացվել 1944 թվականի նոյեմբերի 7-ին։
1945 թվականի մարտի 10-ին Տոկիոյի ռմբակոծությունների ժամանակ բանտը չի վնասվել։
Ճապոնիայի օկուպացիայի ժամանակ դաշնակիցների զորքերի կողմից բանտն օգտագործվել է ռազմական հանցագործությունների մեջ կասկածվողներին պահելու համար։ Այնտեղ նրանք սպասել են Հեռավոր Արևելքի միջազգային ռազմական տրիբունալին։ Դատավարության ավարտից հետո Սուգամոն օգտագործվել է դատապարտյալներից մի քանիսի (մասնավորապես փոխծովակալ Թյուիթի Հարայի) բանտարկության համար և եղել է 1948 թվականի դեկտեմբերի 23-ին կախվելու միջոցով յոթ մահապատիժների կատարման վայր։
1952 թվականի մայիսին ԱՄՆ-ի ռազմական ուժերը բանտը հանձնել են Ճապոնիայի կառավարության կառավարմանը, 1957 թվականի հուլիսի 4-ին մնացած ռազմական հանցագործների մեծ մասին ներում է շնորհվել կամ վաղաժամկետ ազատ են արձակվել[1]։
1971 թվականին համալիրը փակվեց շենքի տարիքի պատճառով։
1978 թվականին բանտի տեղում կանգնեցվել է Sunshine 60 երկնաքերը։
Բանտարկյալները ճապոնական սնունդ են կերել, որը պատրաստել են ճապոնացի աշխատակիցները, իրենք իրենց են սպասարկել։ Այդ կերակրատեսակներում օգտագործվող բանջարեղենից մի քանիսը աճեցվել են կոմպլեքսի տարածքում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուգամո (բանտ)» հոդվածին։ |