Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. 2013 | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաքու |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1887 |
Ներկա վիճակ | Փակ։ Օգտագործվում է որպես գրադարան։ |
Անվանված | Գրիգոր Լուսավորիչ |
Ճարտարապետ | Karl Gustav Hippius? |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1903 թ. |
Հիմնադրված | 1887 |
Armenian church of Saint Gregory the Illuminator in Baku Վիքիպահեստում |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (ադրբ.՝ Müqəddəs Maarifləndirici Qriqori Kilsəsi, Bakı Erməni Kilsəsi), հայկական առաքելական եկեղեցի է Բաքվում[1]։
Եկեղեցին կառուցվել է 1903 թ. զանգակատունը ավելի ուշ։ Եկեղեցին գտնվում է Բաքվի շատրվանների հրապարակում։ Եկեղեցին ամբողջապես կողոպտվել է 1918 թ. Սեպտեմբերի 15-ին՝ թուրքական զորքի կողմից Բաքուն գրավելուց հետո։ Խորհրդային տարիներին միակ հայկական գործող եկեղեցին էր Ադրբեջանի ողջ տարածքում։ Եկեղեցում տեղի ունեցող պատարագի տեսանյութ կա 1987 թ. նկարված որտեղ դեռևս եկեղեցին գործում էր։ 1988-90 թթ Ադրբեջանում սկսած հայահալած քաղաքականության պայմաններում, 1989 թ. Դեկտեմբերի 25-ին ադրբեջանցիները հրդեհել են եկեղեցին, որի հետևանքով այրվել են մեծ քանակությամբ եկեղեցական արժեքավոր գրքեր, սրբապատկերներ և կրոնական ամբողջ գույքը։ Այնուհետև Ադրբեջանի իշխանություննները շենքն օգտագործել են այլ նպատակներով։ Նախապես այն տրամադրվել է գիտաարտադրական վարչության շինարարական կազմակերպությանը, հետագայում օգտագործվել է որպես գրքերի պահեստ։ Այժմ եկեղեցին գտնվում է անշուք վիճակում, գմբեթից և զանգակատնից պոկվել և շպրտվել են խաչերը, փայտյա զարդաքանդակ դռները փոխարինված են երկաթյա կոնստրուկցիաներով, երկու պատուհանները փակվել էին պատով, քերված են հյուսիսային և հարավային մուտքերի երկու կողմից երիզվող զույգ խաչքարերը, իսկ հայկական արձանագրությունները ջնջված են։ 2010 թ. Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Բաքվում ԱՊՀ և Բալթյան երկրների հոգևոր առաջնորդների գագաթաժողովի շրջանականերում այցելեց եկեղեցի, որտեղ տասնամյակներ անց կրկին հնչեցին հայերեն լեզվով աղոթքներ և երգեցողություն։
Եկեղեցու գմբեթից խաչը հանված է։ Օգտագործվում է որպես գրադարան։