Սոֆյա Լևիցկայա

Սոֆյա Լևիցկայա
ուկրաիներեն՝ Софія Пилипівна Левицька
Ծնվել էմարտի 9, 1874(1874-03-09)[1], մարտի 9, 1882(1882-03-09)[2] կամ 1882[3]
ԾննդավայրՎիխիլևկա, Յարմոլինի շրջան, Խմելնիցկիի մարզ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1937(1937-09-20) կամ 1937[2][3]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարչուհի և նկարիչ-փորագրող
ՈճՊոստիմպրեսիոնիզմ
 Sonia Lewitska Վիքիպահեստում

Սոֆյա Լևիցկայա (լեհ.՝ Sofia Lewicka, ուկրաիներեն՝ Cофія Пилипівна Левицька, ֆր.՝ Sonia Lewitska, ռուս.՝ София (Соня) Филипповна Левицкая, մարտի 9, 1874(1874-03-09)[1], մարտի 9, 1882(1882-03-09)[2] կամ 1882[3], Վիխիլևկա, Յարմոլինի շրջան, Խմելնիցկիի մարզ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 20, 1937(1937-09-20) կամ 1937[2][3], Փարիզ, Ֆրանսիա)[4], լեհական ծագման ֆրանսիացի նկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Լևիցկայան ուկրաինական ծագմամբ պոստիմպրեսիոնիստ նկարիչ էր, փորագրիչ և պատկերազարդող, ուկրաինացի գրող և դիվանագետ Մոդեստ Լևիցկու քույրը։ Հայրը Պոդոլիա գավառի հանրային դպրոցների վերահսկիչ էր։ Նա Վոլոդիմիր Անտոնովիչի և Թադեյ Ռիլսկիի ընկերն էր, ակտիվորեն հետաքրքրված էր հասարակական ու մշակութային աշխատանքով։ Սոֆյայի մանկությունն անցել է Կիևում և Օլխովցիում։ Նրա մայրը` Մոդեստա Բիշովսկան, Լեշինսկի ազնվական տոհմից էր։ Նրա ընտանիքը լավ կրթված էր, ուներ դեմոկրատական հայացքներ, ընտանիքում խոսում էին ուկրաիներեն, վարժ տիրապետում էին գերմաներենին, ֆրանսերենին, լեհերենին։ Սոնյան ավարտել է Ժիտոմիրի Գեղարվեստի դպրոցը։ 19 տարեկանում այդ քաղաքում նա ամուսնացել է տեղացի բժիշկ Յուստին Մանիլովսկու հետ, սակայն վերջինս չարաշահում էր ալկոհոլը։ Գեղարվեստի դպրոցն ավարտելուց հետո նա հեռացել է ամուսնուց, գնալով ծնողների մոտ ու թողնելով մտավոր խնդիրներ ունեցող դստերը։ Դրանից հետո Կիևում սկսել է արվեստ ուսումնասիրել Սերհիյ Սվետոսլավսկու հետ։ Վերջինս նրան խորհուրդ է տվել Փարիզ գնալ, և Սոֆյան 1905 թվականին տեղափոխվել է Փարիզ` արվեստ ուսումնասիրելու։

Սոֆյան զբաղվել է նրբագեղ արվեստով` առանց կորցնելու այն, ինչը բանաստեղծն անվանել է «մանկության նվեր»։ Անկախ լինելով` նա զգուշացել է արվեստի բոլոր տեսություններից և վերցրել է միայն իր համար լավագույն մեթոդները` իր տեսությունն արվեստի վերածելու համար։ Հաճախ ոգեշնչվել է սլավոնական ֆոլկլորով։ Լևիցկայան Փարիզի խմբի վաղ անդամներից մեկն էր։ 1905 թվականին նա հաստատվել է Փարիզում և շարունակել է իր ուսումնառությունը Ժան Մերչանդի հետ, ով ավելի ուշ դարձել է նրա ամուսինը։ Սկսելով որպես կուբիստ և ֆովիստ` հետագայում նա անցել է պոստիմպրեսիոնիզմին և հայտնի է դարձել գրքերի իր սահմանափակ քանակությամբ պատկերազարդումներով։

Նա ցուցադրվել է Աշնանային սալոնում (1910–1913, 1919–1925, 1927–1934), Անկախների սալոնում (1910–1914, 1920–1922)[5], Section d'Or-ում[6], Salon des Tuileries-ում (1929, 1932, 1933), փարիզյան ցուցասրահներում և միջազգային ցուցահանդեսներում։

1933 թվականին մասնակցել է Salon de Echanges-ին։ Միևնույն ժամանակ իր ընկերոջ` Հենրիտեա Տիրմանի հետ օգնել է Անդրե Ֆաուին ու Ֆրանսիզ Թիեկին[7]` սենյակների ձևավորման հարցում։ Նա նաև օգնել է իր ընկերներին երկրի ծանր տնտեսական ճգնաժամի ժամանակ[8]։

1937 թվականին Հենրիետա Տիրմանն իր ընկերների հետ իր տանն ստեղծել է Սոնյա Լևիցկայայի ընկերների համայնքը, որը 1938 թվականին կազմակերպել է նկարչի աշխատանքների հետահայաց երկու ցուցադրություն Սագոտ Լե Գարրե պատկերասրահում[9][10]։

Պատկերազարդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժան Կոկտո, Բերթրանդ Գոգեն (1892–1943); L'almanach de Club des Cent|Cocagne pour l'an 1920–1922, Dédié aux vrais Gourmands Et aux Francs Buveurs (1921)[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Լևիցկայա» հոդվածին։