Գյուղ | |||
---|---|---|---|
Սպանդարյան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Մակերես | 23,76 կմ² | ||
ԲԾՄ | 2150 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 486 մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | սպանդարյանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Սպանդարյան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Սպանդարյան է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել մի շարք անուններով՝ Մելիքլար[2], Բերդիկ, Վերդի, Բերդի, Ղալաջուղ, Վերդիղալա, Քալաճիկ, Վերդի։ 1939 թվականի մայիսի 4-ին վերանվանվել է Սպանդարյան։
Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 115 կմ հյուսիս-արևմուտք, Սիսիան քաղաքից՝ մոտ 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Երևան-Սիսիան ավտոմայրուղու աջ կողմում։ Ծովի մակերևույթից բարձր է 2150 մ։
Գյուղը գտնվում է Գյուղից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում են Որոտանի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարը և Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սպանդարյանի մշտական և առկա բնակչությունը կազմել է 371 մարդ[3]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում՝ մինչև 1918-1920 թվականներին բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որից հետո վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Բռնակոթ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և ծխախոտագործությամբ։
|