Գյուղ | ||
---|---|---|
Սևքար | ||
SEVQAR 1.JPG Սևքարի համայնապատկերը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ, Իջևանի շրջան և Ղազախի գավառ | |
Գյուղապետ | Թելոյան Թաթուլ | |
Այլ անվանումներ | Ղարադաշ | |
ԲԾՄ | 800 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2193[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սևքարեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Սևքար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզ նախկին Իջևանի շրջանի հյուսիսարևմտյան մասում, մարզկենտրոն Իջևանից մոտ 12 կմ հյուսիս, Սևքար գետի հովտում։ Հարակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի հետ։ Լեռներով բաժանված է Լոռու մարզի (նախկին Գուգարքի շրջանի) Աթան և Լորուտ գյուղերից։ Գտնվում է 6-7 բալլանոց սեյսմիկ գոտում։
Գյուղի տարածքը՝ 5078 հա, գյուղը ունի 724 կտուր և 2269 բնակիչ[2]։
Պատմական Սևքարը շրջակայքի կենտրոնն էր։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Սևքարը մտնում էր Գանձակի ամիրության մեջ։ Սևքարը իր գոյության ընթացքում երկու անգամ լիովին ավերվել է՝ 13-րդ դարում թաթար-մոնղոլների կողմից, իսկ 1721 թ. Աղա Մահմեդ խանի ավերիչ արշավանքների պատճառով։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ անասնապահությունը և այգեգործությունը։ Գյուղի տարածքը՝ 5078 հա, գյուղը ունի 724 կտուր և 2269 բնակիչ.[2] Գտնվում է Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հյուսիսարևմտյան մասում, Իջևանից մոտ 20 կմ հեռավորությամբ։ Հարակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի հետ։ Լեռներով բաժանված է Լոռու մարզի (նախկին Գուգարքի շրջանի) Աթան և Լորուտ գյուղերից։ Գտնվում է 1-ին սեյսմիկ գոտում։
Սևքարը ծավալված է Աղստև և Սևքար գետերի միջև։ Գյուղի տարածքի մեծ մասը գտնվում է ծովի մակերևույթից 700 - 1700 մ բարձրության վրա, հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք ընդհանուր թեքությամբ։ Առանձին լեռների բարձրությունը հասնում է 2500 մ և ավել։ Առավելում են լեռնատափաստանային և, հարավարևմտյան մասում՝ լեռնաանտառային լանդշաֆտները։
Գյուղը ունի բարեխառն կլիմա, բարեխառն շոգ ամառներով և մեղմ ձմեռներով։ Ցածրավայրերում կլիման համարյա հասնում է սուբտրոպիկայինին։ Միջին տարեկան ջերմաստիճանը. ցածրավայրերում՝ 12 °C, բարձրավայրերում՝ 4 °C։ Առավելագույն ջերմաստիճանը՝ 37 °C, նվազագույնը՝ -20 °C։ Միջին տարեկան տեղումները՝ 500 - 800 մմ, ձյան ծածկույթը՝ 10 - 15 սմ։
Բուսականության մեջ առավելում են տարածքի նշանակալի մասը զբաղեցնող անտառները (600 - 2500 մ բարձրության վրա)։ Այստեղ աճում են 120 բույսերի տեսակներ։ Հիմնական ծառերն են հաճարենին, կաղնին, բոխին։ Աճում են նաև ընկուզենիները, լորենիները, հացենիները, կեչիները, գիհիներ։ Տարածված են բազմամյա խոտերը։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սևքարի մշտական բնակչությունը կազմել է 2193, առկա բնակչությունը՝ 1929 մարդ[1]։ Հին հայաբնակ գյուղ է[3]։
Սևքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1019 | 1564[3] | 2411 | 1511 | 2363 | 1626 | 2158 | 2153 | 2222 | 2193[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Սևքարից 2 կմ հարավ կա 17-րդ դարի եկեղեցի, իսկ 3 կմ արևմուտքում գտնվում է XVI-XVII դարերի Դարպասի գյուղատեղին։
|