ՎՅԱ

ՎՅԱ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակautocannon?
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1941
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ԱրտադրողՍարքաշինության կոնստրուկտորական բյուրո
Արտադրված է64 655

ՎՅԱ (Վալկով-Յարցեվ), խորհրդային ավիահրանոթ, 23 մմ տրամաչափով։

ՎՅԱ գնդացիրը ստեղծվել է 1940 թվականին Սարքաշինության կոնստրուկտորական բյուրոյում, Ա. Վալկով և Ա. Յարցեվ նախագծողների կողմից` որպես պաշտպանված ցամաքային թիրախների դեմ պայքարի միջոց, մասնավորապես, միևնույն ժամանակ ստեղծված «Իլ-2» գրոհիչ ինքնաթիռի համար։ Նրա նախատիպը կոչվում էր ТКБ-201։ Հաշվի առնելով պատրաստի Իլի բացակայությունը, գնդացիրի առաջին փորձարկումներն անց են կացվել Գերմանիայում գնված Ме-110 կործանիչ-ռմբակոծիչի վրա։ Իլ-2-ի փորձարկումները անց են կացվել 1941 թվականին, որից հետո այս գնդացիրը ընդունվել է խորհրդային ՌՕՈՒ-ի սպառազինության մեջ ՎՅԱ անվան տակ։ Ընդհանուր առմամբ ստեղծվել է 64 655 հատ գնդացիր։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՎՅԱ-23-ի պարկուճ

ՎՅԱ-ն իրենից ներկայացնում է բավականին ծանր (66 կգ) և մեծ (2,15 մ երկարություն) զենք։ Ավտոմատիկայի գործողությունը հիմնված է վառոդի գազերի էներգիայի օգտագործման վրա, որոնք դուրս են մղվում փողից։ Թնդանոթի արկի բեկորային գործողությունը երկու անգամ ավելի է եղել, քան ՇՎԱԿ գնդացրինը։ Գնդացիրն իր տրամաչափի համար մեծ արագություն է ունեցել (վայրկյանում 9-11 կրակոց) և 200 գրամ քաշով արկ է արձակել (10 գրամ պայթուցիկ նյութ և 6 գրամ հրկիզվող նյութ) մինչև 900 մ/վ արագությամբ։ Բարձր արագությունն ապահովում էր կրակոցի համար զգալի տեսարժան տիրույթը։ Գնդացրի զինամթերքը բաղկացած էր 150 փամփուշտից։ Գնդացրի թերություններից կարելի է նշել նրա բարձր հետահարումը[1] և շատ կտրուկ վերալիցքավորումը, որը փոքրացնում էր զենքի կյանքը և հաճախ ստեղծում էր բարդություններ։

ՎՅԱ գնդացիրները միահավասար տեղադրվում էին Իլ-2-ի թևերին։ Բեկորային և բեկորա-լուսածրող արկերը բավականին արդունավետ էին աշխատում հակառակորդի հետևակային և թեթև տեխնիկաների դեմ։

Գնդացրի զրահատեխնիկան ոչնչացնոց արկը խփել է 400 մետր 25 մմ հեռավորության վրա գտնվող զրահը։ Սա թույլ էր տալիս օգտագործել ՎՅԱ-ն թեթև, իսկ վերևի զրահի վրա հարձակման դեպքում նաև միջին, տանկերի հետ պայքարում։ Սակայն իրականում սրա հետ մեծ խնդիրներ էին առաջանում. առաջինը` ինքնաթիռից տանկին հարվածելու դժվարությունը։ «Մարտական փորձ ունեցող գրոհային գնդի 3 օդաչու, առանց հակառակորդի հակազդեցության, փորձարկման ժամանակ կարողացել է հասցնել տանկի ընդամենը 9 հարված՝ ՇՎԱԿ-ի թնդանոթների 300 արկի ընդհանուր ծախսի և ՇԿԱՍ-ի գնդացիրների 1200 փամփուշտ»[2]։ Իլ-2-ը կառավարվում էր մեկ անձի կողմից, ում ճիշտ նշան բռնելուց միշտ խանգարում էր ինքնաթիռը կառավարելու անհրաժեշտությունը։ Երկրորդ դժվարությունն առաջանում էր նրանից, որ վայրասլաց թռիչքի ժամանակ 10-20 աստիճանի տակ արկերը գրեթե միշտ անդրադարձում էին։ Մեծ անկյամբ վայրասլաց թռիչքի ժամանակ արկերը չէին անդրադարձնում, բայց մինչև գետնին բախվելը օդաչուի տրամադրության տակ էր ընդամենը մի քանի վայրկյան, որի ընթացքում պետք էր թիրախավորել, կրակ բացել և ավարտել թռիչքը, որը պահանջում էր օդաչուի բացառիկ բարձր որակավորում։ Այնուամենայնիվ, թնդանոթը լրջորեն բարձրացրել է խորհրդային ավիացիայի արդյունավետությունը հակառակորդի զրահատեխնիկայի դեմ պայքարում, չնայած գնդացրի իրական արդյունավետությունը սպասվածից ցածր էր։

ՎՅԱ-ն սպառազինությունից դուրս գալուց հետո իր տեղը գտավ տանկային անձնակազմի` գնդացիրներից կրակելու պատրաստության դասընթացներում (այսպես կոչված ավանդական գնդացիրներ)։ 1950-1960-ական թվականներին ՎՅԱ-ի 23 մմ-անոց ավանդական փողերը օգտագործվում էին տանկիստներին Տ-55 և Տ-62 տանկերից 115 մմ գնդացրից կրակել սովորեցնելու համար։

Անդրբայկալյան ռազմական շրջանի տանկային բաժիններում ՎՅԱ-ի փողերն օգտագործվել են մինչև 1987 թվականը, երբ փոխարինելու եկան 2х32 փողերը։

Մարտավարա-տեխնիկական բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Զենքի տեսակը` մեկ փողով ինքնակառավարվող գնդացիր
  • Տրամաչափը` 23х152 մմ
  • Գործողության սկզբունքը` վառոդի գազերի հեռացում
  • Գնդացրի երկարությունը` 2150 մմ
  • Փողի երկարությունը` 1660 մմ
  • Փողի ակոսավոր մասի երկարությունը` 1492 մմ
  • Գնդացրի քաշը` 66 կգ
  • Կրակոցի հաճախականությունը` 550-650 կրակոց/ր
  • Արկի սկզբնական արագությունը` 905-920 մ/վ
  • Փողային էներգիան` 80,4 կՋ
  • Վայրկյանական համազարկի քաշը` 2 կգ
  • Զինամթերքներ
    • ԶՀ զրահահրկիզող փամփուշտ` 198 գ քաշով։ Զրահաներթափանցումը 25 մմ զրահ/400 մ
    • ԲՀ բեկորահրկիզող արկով փամփուշտ, 198 գ քաշով
    • ԲՀԼ բեկորահրկիզող լուսածրող փամփուշտ, 190 գ քաշով
  • Արտադրության քանակը` 64655 հատ
  • Օգտագործված ինքնաթիռնորում` Իլ-2, Իլ-10։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Широкорад А. Б. История авиационного вооружения. Краткий очерк. — Минск: Харвест, 1999. — С. 112—115. — 560 с. — (Библиотека военной истории). — 11 000 экз. — ISBN 985-433-695-6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сравнительно пулемётов и ШВАК, конечно: «отдача даже короткой очереди из пушек НС-37 или НС-45 значительно снижала скорость самолёта, в то время, как из пушки ВЯ на любом самолёте, летящем со скоростью не менее 400 км/ч» (а на Як-9ТК и на минимальной эволютивной — менее 300 км/ч [1]), «можно было вести огонь длинными очередями, и отдачи почти не чувствовалось.» [2]
  2. «ИЛ-2 ПРОТИВ ТАНКОВ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.