Վադիմ Նիկոլաևիչ Պոդբելսկի (ռուս.՝ Вадим Николаевич Подбельский, նոյեմբերի 13 (25), 1887, Ամգինսկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ և Յակուտսկ, Ռուսական կայսրություն - փետրվարի 25, 1920(1920-02-25), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուս բոլշևիկյան հեղափոխական գործիչ, խորհրդային պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։
Ծնվել է Յակուտիայում՝ 1887 թվականին։ Կուսակցական աշխատանքներ է կատարել Տամբովում։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո անդամագրվել է ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի և Մոսկվայի քաղաքային դումայում (բոլշևիկների ցուցակում)։ «Սոցիալ-դեմոկրատ» («Социал-демократ» ) թերթի խմբկոլի անդամ, ՌՍԴԲԿ 6-րդ համագումարի պատվիրակ։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության օրերին Մոսկվայի ՌՀԿ-ն ղեկավարող կուսակցական կենտրոնի անդամ։ 1918 թվականի մայիսից՝ ՌՍՖՍՀ փոստ-հեռագրային ժողկոմ։ Մասնակցել է Մոսկվայի, Տամբովի և Յարոսլավլի հակաբոլշևիկյան ապստամությունների ճնշմանը։ 1919 թվականին ՌԿԿ ԿԿ-ի և Համառուսական ԿԳԿ-ի հատուկ լիազոր Հարավային ճակատի Տամբովի հատվածում։ Կուսակցության 8 համագումարի (1919) պատվիրակ։
Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 346)։
|