Վալենտինա Ռուբցովա ուկրաիներեն՝ Валентина Павлівна Рубцова | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1977[1][2] (46 տարեկան) |
Ծննդավայր | Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (2001) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ուկրաինա և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և հաղորդավար |
Անդամություն | Q16642331? |
Վալենտինա Պավլովնա Ռուբցովա (ռուս.՝ Валентина Павловна Рубцова, ուկրաիներեն՝ Валентина Павлівна Рубцова, հոկտեմբերի 3, 1977[1][2], Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ուկրաինացի ռուսաստանաբան դերասանուհի, երգչուհի։
Վալենտինա Ռուբցովան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 3-ին Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքում։ Մանկությունից երազել է դառնալ դերասանուհի։ Պատանեկան տարիքում մասնակցել է տարբեր թատերական բեմադրությունների ու ներկայացումների[3]։ 1994-1996 թվականներին աշխատել է Դոնեցկի պատանի հանդիսատեսի մարզային թատրոնում (Մակեևկա)[4], որտեղ մասնակցել է «Դիմակահանդես», «Երկու թխկի» ներկայացումներին։ 1996 թվականին ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան-ԳԻՏԻՍ-ի դերասանական վարպետության կուրս[3], որն ավարտել է 2001 թվականին[5]։ Համալսարանում Վալենտինա Ռուբցովան մասնակցել է «Մերկ թագավոր», «Լու», «Եվ ծիծաղ, և մեղք» (ռուս.՝ «И смех, и грех») ներկայացումներին։
ԳԻՏԻՍ-ում սովորելու տարիներին[3]՝ 1999 թվականից[6] մինչև 2003 թվականը, Վալենտինա Ռուբցովան եղել է Девочки երաժշտական խմբի անդամ (Իգոր Մատվիենկոյի պրոդյուսերական կենտրոն)[4]։ Այդ խմբի կազմում նրա երաժշտական կարիերան շարունակվել է 4 տարի[3]։
2003 թվականին Վալենտինա Ռուբցովան սկսել է աշխատել «12 աթոռ» և «Կատուներ» մյուզիքլներում։ 2004 թվականից սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում՝ սկսելով մասնակցել СТС ալիքի «Слава Богу, ты пришёл!»[3], ինչպես նաև «В субботу вечером»[7] հաղորդումներին։ Որոշ ժամանակ անց ընդգրկվել է «Ունիվեր» (ռուս.՝ «Универ») սերիալի դերասանական կազմում, որի քասթինգի մասին իմացել է պատահաբար, բայց փորձերի ժամանակ իրեն դրսևորել է լավագույնս, ինչից հետո նրան վստահել են Տանյա Արխիպովայի դերը։ Դա եղել է Ռուբցովայի առաջին աշխատանքը, որի շնորհիվ նա մեծ ճանաչման է արժանացել[3]։
Վալենտինա Ռուբցովան մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Մեծ տարբերություն»[3] և НТВ ալիքի «Հետաքննությունը վարել են...» (ռուս.՝ «Следствие вели...») հաղորդումների նկարահանումներին։
Վալենտինա Ռուբցովան սպորտի վարպետի թեկնածու է սպորտային մարմնամարզությունից։
2009 թվականին՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո[8], Վալենտինա Ռուբցովան ամուսնացել է[9][10]։ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին ծնվել է նրա դուստրը՝ Սոֆյան[9][10]։
Վալենտինա Ռուբցովան վարում է առողջ ապրելակերպ, զբաղվում է յոգայով։ Դստեր ծննդից առաջ եղել է բուսակեր[11]։
1998-2003 թվականներին եղել է Девочки երաժշտական խմբի անդամ (Իգոր Մատվիենկոյի նախագիծ)[4]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ս | Արծաթագույն հովտաշուշան 2 | Ландыш серебристый 2 | Լինա |
2004 | ս | Ամուրիներ | Холостяки | էպիզոդ |
2005 | ս | Օդանավակայան | Аэропорт | Տուտսի/ Մարիա Ռյաբոկոն |
2005 | ս | Յուրայինը | Свой человек | աղջիկ գնացքում |
2006 | ս | Ո՞վ է տանը գլխավոր | Кто в доме хозяин? | Ռիտա Կաբլուկովա |
2007 | ս | Վիոլա Տարականովա։ Հանցագործ կրքերի աշխարհում 3 | Виола Тараканова. В мире преступных страстей 3 | Լիզա |
2008-2011 | ս | Ունիվեր | Универ | Տանյա Արխիպովա |
2011 | ֆ | Տղամարդկային կանացի խաղ | Мужская женская игра | Լիզա |
2011-2014 | ս | Ունիվեր։ Նոր հանրակացարան | Универ. Новая общага | Տանյա Սերգեևա |
2012 | ֆ | Շնորհավոր Ամանոր, մայրիկնե՛ր | С Новым годом, мамы! | Մաշայի օգնականը |
2013-2018 | ս | Սաշատանյա | Сашатаня | Տանյա Սերգեևա |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Ռուբցովա» հոդվածին։ |
|