Վակա Ֆլոկա Ֆլեյմ | |
---|---|
Վակա Ֆլոկա Ֆլեյմը 2014 թվականի օգոստոսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Waka Flocka Flame |
Ի ծնե անուն | Հոակին Ջեյմս Մալֆուրս |
Նաև հայտնի է որպես | Waka Flocka Flame |
Ծնվել է | մայիսի 31, 1986 (37 տարեկան) Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Brick Squad Monopoly, 1017 Brick Squad Records, Atlantic Records (ներկա) Asylum Records, Warner Bros. Records (նախկին) |
Կրթություն | North Clayton High School? |
Կապված | 1017 Brick Squad-ի անդամներ, Գուչի Մեն, Travis Porter, Ֆրենչ Մոնտանա |
Կայք | wakaflockabsm.com |
Waka Flocka Flame Վիքիպահեստում |
Հոակին Ջեյմս Մալֆուրս (անգլ.՝ Juaquin James Malphurs, մայիսի 31, 1986[1], Հարավային Ջամեյկա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Վակա Ֆլոկա Ֆլեյմ (անգլ.՝ Waka Flocka Flame) կամ պարզապես Վակա Ֆլոկա, ամերիկացի ռեփեր։ 2010 թվականի հոկտեմբերին թողարկվել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կրում է «Flockaveli» անվանումը։ 2011 թվականի օգոստոսին ամերիկացի ռեփեր Գուչի Մենի հետ համագործակցությամբ «Ferrari Boyz» կոչվող ստուդիական ալբոմը, իսկ 2012 թվականի հունիսին նա թողարկել է իր երկրորդ անհատական ստուդիական ալբոմը, որը կրում է «Triple F Life: Friends, Fans & Family» անվանումը։
Հոակին Ջեյմս Մալֆուրսը ծնվել է 1986 թվականի մայիսի 31-ին Նյու Յորքում։ Նրա ընտանիքը այնուհետև տեղափոխվել և բնակություն է հաստատել Ատլանտայում[2]։ Նրա մայրը՝ Դեբրա Էնթնին, Mizay Entertainment ընկերության հիմնադիրն է և նախկինում եղել է ամերիկացի ռեփեր Գուչի Մենի մենեջերը[3]։ Իր «Վակա» (Waka) անունը իրեն տվել է իր զարմիկը, իսկ «Ֆլոկա Ֆլեյմը» (Flocka Flame) անունը նա ստացել է ռեփեր Գուչի Մենի կողմից[4], ում նա ճանաչում է 19 տարեկանից[5]։
2009 թվականի ընթացքում մի քանի միքսթեյպներ թողարկելուց հետո, Վակա Ֆլոկան առաջին մեծ ճանաչում է ձեռք բերում 2009-ի դեկտեմբերին թողարկված իր «O Let's Do It» սինգլի շնորհիվ, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը[6]։ 2010 թվականի հունվարի 19-ին Ատլանտայի ավտոլվացման կայաններից մեկում Վակա Ֆլոկայի վրա կրակում են, իսկ այնուհետև թալանում են նրան[7][8]։ Փամփուշտը անցել է նրա աջ թևի միջով։
2010 թվականի օգոստոսին նա թողարկում է իր հիթ դարձած «No Hands» երգը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 1-ին թողարկվում է նրա «Flockaveli» կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմը[9]։ Այն իր թողարկման առաջին շաբաթում ունենում է 37,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը[10]։ 2010-ի հոկտեմբերին նա նաև ընդգրկվում է MTV-ի կողմից կազմված "Hottest MCs in the Game 2010" ցանկում, որտեղ նա զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[11]։
2011 թվականի առաջին կեսին մի քանի միքսթեյպներ թողարկելուց հետո[12][13][14], օգոստոսի 9-ին համագործակցությամբ Գուչի Մենի հետ նրանք թողարկում են «Ferrari Boyz» կոչվող ստուդիական ալբոմը[15], որը Billboard 200-ում զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը[16]։ 2011 թվականի հոկտեմբերի 14-ին Վակա Ֆլոկան թողարկում է իր «Round of Applause» երգը համագործակցությամբ կանադացի ռեփեր Դրեյքի հետ[17]։ 2011-ի ընթացքում Վակա Ֆլոկան նաև ձայնագրում է իր երկրորդ ստուդիական ալբոմը[18], որը կրում է «Triple F Life: Friends, Fans & Family» անվանումը[19]։ Նա ի սկզբանե այդ ալբոմը պլանավորում էր թողարկել 2011 թվականին[20], սակայն այնուհետև հետաձգվում և թողարկվում է 2012-ի հունիսի 8-ին[21]։ Ալբոմը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում և թողարկման առաջին շաբաթում գրանցում է 33,000 օրինակի վաճառք ամբողջ Միացյալ Նահանգներում[22]։
2013 թվականի հունվարի 22-ին Վակա Ֆլոկան հայտարարում է, որ իր երրորդ ալբոմը կոչվելու է «Flockaveli 2»[23]:
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Flockaveli» |
|
«Ferrari Boyz» (Գուչի Մենի հետ) |
|
«Triple F Life: Friends, Fans & Family» |
|
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2009 | «O Let's Do It» | «Flockaveli» |
2010 | «Hard in da Paint» | |
«No Hands» (Ռոսկո Դեշի և Wale-ի մասնակցությամբ) | ||
2011 | «Grove St. Party» (Kebo Gotti-ի մասնակցությամբ) | |
«She Be Puttin' On» (Գուչի Մենի հետ՝ Սլիմ Դանքինի մասնակցությամբ) |
«Ferrari Boyz» | |
«Round of Applause» (Դրեյքի մասնակցությամբ) |
«Triple F Life: Fans, Friends & Family» | |
2012 | «I Don't Really Care» (Թրեյ Սոնգզի մասնակցությամբ) | |
«Get Low» (Նիքի Մինաժի, Թայգայի և Ֆլո Ռայդայի մասնակցությամբ) | ||
2013 | «50K» (Ռեմիքս) (T.I.-ի մասնակցությամբ) |
«DuFlocka Rant: Half-Time Show» |
«Activist» (Բեն Ջիի մասնակցությամբ) |
— | |
2014 | «Slippin» | |
2015 | «Game On» (Good Charlotte-ի մասնակցությամբ) |
«Pixels» սաունդթրեք |
«8 - 0» (Ռեյվեն Ջաստիսի հետ) |
— | |
«Workin» | ||
«AM 2 PM» | ||
«Get Me Right» (Cook Tha Monster-ի մասնակցությամբ) |
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2010 | «Bingo» (Գուչի Մենի սինգլ) |
«The State vs. Radric Davis» |
2011 | «Wild Boy» (MGK-ի սինգլ) |
«Half Naked & Almost Famous» |
«Grillin» (Միթրի Ռայսի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլ | |
2012 | «Lehhhgooo» (N.O.R.E.-ի սինգլ) |
«S.U.P.E.R.T.H.U.G.» |
«Lights Down Low» (Բեյ Մեյջորի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլ | |
«All You» (The Cataracs-ի սինգլ) |
«Gordo Taqueria» | |
«Molly» (Բեյբի Դիի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլներ | |
2013 | «Want It All» (Kalyko-ի սինգլ) | |
«Scream & Shout» (Ռեմիքս) (Will.i.am-ի սինգլ) |
«#willpower» | |
«Can I Freak» (MN Fats-ի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլներ | |
«Power Moves» (Frenchie BSM-ի սինգլ) | ||
«Miley» (DJ Holiday-ի սինգլ) | ||
«Wild Out» (Բորգորի սինգլ) |
«Wild Out EP» | |
«Killaman» (5ive Mic-ի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլներ | |
2014 | «Whassap» (Ռոսկո Դեշի սինգլ) | |
«Always» (DJ Scream-ի սինգլ) |
«Hunger Pains» | |
«Tolerated» (Girl Talk-ի և Freeway-ի սինգլ) |
«Broken Ankles» | |
«Rage The Night Away» (Սթիվ Աոկիի սինգլ) |
«Neon Future I» | |
«TTU (Too Turnt Up)» (Flosstradamus-ի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլ | |
«Chickens» (Փի Ռեյնի սինգլ) |
«Dear America» | |
«Broke» (The Zombie Kids-ի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլ | |
«A-List» (Sisqo-ի սինգլ) |
«Last Dragon» | |
«Tell Daddy» (Մեյջորի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլներ | |
2015 | «Cheezin'» (DJ Umek-ի սինգլ) | |
«Hot Now» (Ջի Բեյբիի սինգլ) | ||
«Beast» (Միա Մարտինայի սինգլ) |
«Mia Martina» | |
«Gravity» (Ջո Սիկորայի սինգլ) |
Ոչ ալբոմային սինգլներ | |
«Moved On» (Ռեյվեն Ջաստիսի սինգլ) |
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | BET Hip Hop Awards | Տարվա նորեկ | - | Առաջադրված |
Լավագույն ակումբային երգ | «O Let’s Do It» | Առաջադրված | ||
2011 | BET Awards | Լավագույն գամագործակցություն | «No Hands» (Ռոսկո Դեշի և Wale-ի հետ) | Առաջադրված |
BET Hip Hop Awards | Լավագույն ակումբային երգ | Հաղթանակ | ||
2015 | Much Music Video Awards | Տարվա էլեկտրոնային/պարային տեսահոլովակ | «Beast» (Միա Մարտինայի հետ) | Առաջադրված |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վակա Ֆլոկա Ֆլեյմ» հոդվածին։ |
|