Վահագն Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1968[1] (56 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | ջազ, ջազ-ֆյուժն և սվինգ երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և դաշնակահար |
Գործիքներ | ջութակ և դաշնամուր |
Աշխատավայր | Armenian Navy Band և Կատուներ (խումբ) |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Վահագն Կարապետի Հայրապետյան (օգոստոսի 30, 1968[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար, «Armenian Navy Band» խմբի մասնակից։
Վահագն Հայրապետյանը ծնվել է 1968 թվականին՝ Երևանում։ Մանուկ հասակից զբաղվել է երաժշտությամբ։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։ Ջազ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել և սովորել Նյու Յորքում, համաշխարհային ջազ լեգենդներ Բարրի Հարրիսից և Ֆրենկ Հյուիթից։ Հանդես է եկել մի շարք աշխարհահռչակ ջազմենների հետ, որոնցից են Իգոր Բուտմանը, Դանիիլ Կրամերը, Էլվին Ջոնսը, Բարրի Հարրիսը[2]։
Նյու Օրլեանում թողարկել է 3 ձայնասկավառակ՝
1998 թվականից «Armenian Navy Band» խմբի դաշնակահարն է։
2005 թվականին հիմնել է «Կատուներ» խումբը։
2011 թվականին թողարկել է «Singin′& Swingin» ձայներիզը։
Մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է՝
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Հայրապետյան» հոդվածին։ |
|