Գյուղ | ||
---|---|---|
Վահագնաձոր | ||
Սիսի բերդ ամրոցը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռի | |
Գյուղ | Լոռու մարզ և Գուգարքի շրջան | |
ԲԾՄ | 1040 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▼300 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Վահագնաձոր (նախկին անվանումը՝ Շահալի կայարան), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում։ 2021 թվականին ընդգրկվել է Փամբակ համայնքի կազմում։
Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ափին՝ ծովի մակերևույթից 1040 մ բարձրության վրա։ Գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 10 կմ հյուսիս-արևելք և Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ի վրա։ Գյուղի կենտրոնով հոսում են Փամբակ գետը, ինչպես նաև Զամառլու և Սիսի կոչվող փոքրիկ գետերը։ Փամբակ գետը համայնքը բաժանում է երկու թաղամասերի։ Գետի վրա կառուցված երեք կամուրջները թաղամասերը կապում են միմյանց հետ։ Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը՝ զով։
Համայնքը սահմանակցում է Վահագնի, Եղեգնուտ և Փամբակ գյուղերին[2]։
Նախկին Շահապի կայարան գյուղը բնակեցվել է 1980 թվականին։ Սակայն գյուղը ավելի հին հիմքեր ունի, որի մասին է խոսում գյուղում կառուցված երկաթգծի Զամառլու կոչվող կամուրջը։ Համայնքը նախկինում միացված է եղել Վահագնի գյուղին։ 1990 թվականից համարվել է առանձին համայնք[2]։
Նախկինում եղել է երկաթուղային կայարանին կից ավան[3]։ Վահագնաձոր է վերանվանվել 1978 թվականի հունվարի 25-ին[3]։
Գյուղում գտնվում է 19-րդ դարի կամուրջ։ 2015 թվականի հոկտեմբերի 17-ին ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օծվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է համայնքաբնակ Արտուշ Փարեմուզյանի և նրա ընտանիքի բարերարությամբ։
Ըստ Հայաստանի 2011 թվական մարդահամարի արդյունքների՝ Վահագնաձորի մշտական բնակչությունը կազմել է 300, առկա բնակչությունը՝ 295 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)