Վաղատուր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղատուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Վաղատուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղՍյունիքի մարզ և Գորիսի շրջան
ԳյուղապետՀովհաննես Հովհաննիսյան
Այլ անվանումներԲայանդուր
Մակերես17.15 կմ²
ԲԾՄ1550 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն336[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՎաղատուրցի
Ժամային գոտիUTC+4
Վաղատուր (Հայաստան)##
Վաղատուր (Հայաստան)
Վաղատուր (Սյունիքի մարզ)##
Վաղատուր (Սյունիքի մարզ)

Վաղատուր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2], Գորիսից մոտ 9 կմ հյուսիս, Վաղատուր գետի հովտում, ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 97 կմ։

Գյուղը Բայանդուր անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից մասն է խոշորացված Տեղ համայնքի։ Վաղատուր է վերանվանվել 1969 թվականի մայիսի 7-ին[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վաղատուրի մշտական բնակչությունը կազմել է 336, առկա բնակչությունը՝ 323 մարդ[1]։ Մինչև 1918 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։ Վաղատուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 101 363 429 541 611 566 444 428 458[5] 336[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղատուրի եկեղեցին

Վաղատուրն ունի երկու եկեղեցի՝ “Վաղատուրի” (հավանաբար XVII դար) և “Ժամ”։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  3. 3,0 3,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, էջ 741
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները